Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գնումների մասնագետ

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊԸ

Ոլորտ` Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ` 07.07.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

“Մեհրաբյան և Որդիներ” Ընկերությունը աշխատանքի է հրավիրում փորձառու գնումների մասնագետի, ով կապահովի և կկազմակերպի Ընկերության պաշտոնական գործընկերներից ներմուծվող ապրանքատեսակների ձեռքբերումը:

Պարտականություններ

  • Զարգացնել կապը Պաշտոնական գործընկեր-մատակարարների հետ՝ պահպանելով համագործակցության համակարգված մոտեցում:
  • Ապահովել համապատասխան ներմուծման պայմանագրերի կնքումը և վարումը:
  • Կազմել, վարել և պլանավորել վճարումների ժամանակացույցը:
  • Անհրաժեշտության դեպքում կազմակերպել ապրանքների փոխադրումը և դրա հետ կապված փաստաթղթաշրջանառությունը:
  • Ապահովել ստացվող ապրանքների մաքսազերծման գործընթացի համար անհրաժեշտ փաստաթղթավորումը:
  • Կատարել 1C ծրագրում հաստիքից բխող աշխատանքներ՝ ապրանքների կոդերի մուտքագրում, համապատասխան հաշվետվությունների կազմում և այլն:
  • Իրականացնել հաշվետվությունների վերլուծում, մնացորդների գնահատում՝ ապրանքների պատվերների ծավալի ձևավորման համար:
  • Կազմել պատվերը, ստանալով տնօրենի հաստատումը իրականացնել անհրաժեշտ ձևակերպումները պայմանագրային մասին:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Նվազագույնը 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
  • Հաշվապահական ծրագրերով աշխատանքի փորձ (1C-ի լավ իմացությունը կդիտվի որպես առավելություն),
  • MS Office – ի լավ իմացություն, Exel-ի խորացված իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը՝ցանկալի է B1 մակարդակից սկսած,
  • Թիմում աշխատելու ունակություն, պատասխանատվության բարձր զգացում:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա:

Առավելություններ

  • Գերազանց թիմ
  • Մասնագիտական զարգացում
  • Ընկերության արտադրանքի և ներկրվող ապրանքների հատուկ զեղչի տրամադրում

Հ.Գ. Մեր կենտրոնական գրասենյակը գտնվում է Երևանում, Էրեբունի համայնքում՝ Արին Բերդի 24/5 հասցեում: Քարտեզային կողմնորշման համար հասցեն է՝ Արին Բերդի 19ա:

Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով՝ խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) մեր էլ. հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում