Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գնումների մասնագետ (տենդեր)

Լավ Ավտո

Աշխատավայր` Էրեբունի, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ`
26.11.2026

Նկարագրություն

«Հույս-Մոտոր» ՍՊԸ-ն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է պատասխանատու, կազմակերպված և նախաձեռնող գնումների մասնագետի։

Պարտականություններ

  • Հայտարարված տենդերների և դրանց պայմանների ուսումնասիրություն ու վերլուծություն։
  • Տենդերի պահանջներին համապատասխան ապրանքների և ապրանքային կոդերի ճշգրտում և տենդերներին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստում և մասնակցության գործընթացի կազմակերպում։
  • Տենդերի հաղթանակից հետո անհրաժեշտ ապրանքների ամրագրման և պահեստավորման կազմակերպում։
  • Պայմանագրերի պատրաստման գործընթացի կազմակերպում և մատակարարման ժամկետների վերահսկում և ակտերի պատրաստում։
  • Ապրանքների մատակարարման կազմակերպում և վերահսկում, այդ թվում՝ մեկ պայմանագրի շրջանակում փուլային մատակարարումների համակարգում։
  • Պաշտոնից բխող այլ աշխատանքների իրականացում և անմիջական ղեկավարի կողմից տրված համապատասխան հանձնարարությունների կատարում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն։
  • Համակարգչային ծրագրերի, մասնավորապես՝ MS Excel-ի և 1C-ի իմացություն։
  • Հայերենի ազատ տիրապետում, ռուսերենի իմացությունը՝ ցանկալի։
  • Ուշադրություն մանրուքներին, կազմակերպվածություն և պատասխանատվության բարձր զգացում։
  • Փաստաթղթերի հետ աշխատելու և միաժամանակ մի քանի գործընթաց վերահսկելու կարողություն։
  • Տենդերների, գնումների կամ մատակարարումների ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա՝ 09:00 – 18:00, շաբաթ՝ 09:00 – 14:00 (մեկ շաբաթ աշխատանքային օր է շաբաթ օրը,հաջորդ շաբաթ՝ ոչ աշխատանքային)։
  • Աշխատավարձ՝ ըստ թեկնածուի փորձի և որակավորման։
  • Ամսվա ընթացքում մինչև 4 ժամ անձնական նպատակով բացակայելու հնարավորություն:

Ընկերության մասին
address
Հասցե
Արին Բերդի փողոց
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
077044196

<<Հույս-Մոտոր>>ՍՊԸ-ն Հայաստանի ավտոպահեստամասերի շուկայում իր գործունեությունը սկսել է 1989թ., զբաղվում է Ռուսաստանի Դաշնությունում և Եվրոպայում արտադրվող ավտոպահեստամասերի, քսայուղերի և էլեկտրական մարտկոցների ներմուծմամբ և իրացմամբ:Ընկերությունը համագործակցում է վստահելի և ճանաչված արտադրողների հետ՝շուկային առաջարկելով որակյալ սերտիֆիկացված և մրցունակ ապրանքատեսականի։Մեր գործունեության հիմնական սկզբունքներն են հուսալիությունը,թափանցիկությունը,բարձր սպասարկումը և երկարաժամկետ գործընկերային հարաբերությունները։«ԼԱՎ ԱՎՏՈ»-ն ունի վաճառքի մի քանի մասնաճյուղ Երևանում և շարունակաբար զարգացնում է իր գործունեությունը՝ համապատասխանեցնելով այն շուկայի պահանջներին և ժամանակակից չափանիշներին։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Free parking
Անվճար կայանում
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում