Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գնումների մասնագետ ԱՄՆ շուկայի համար (գիշերային)

Square Signs Armenia

Ոլորտ` Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա, Գիշերային հերթափոխ
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Մենք ԱՄՆ-ի Square Signs ՍՊԸ-ի պաշտոնական մասնաճյուղն ենք Հայաստանում։ Մենք տրամադրում ենք բացառիկ արտաքին գովազդի լուծումներ՝ տպագիր գովազդային կրիչներից մինչև 3D ցուցանակներ, լուսավորված և մոնումենտալ ցուցանակներ և այլն:

Մենք փնտրում ենք փորձառու գնումների մասնագետ, ով պատասխանատու կլինի ԱՄՆ-ում գործող մեր արտադրական ընկերության համար նյութերի և սարքավորումների գնումների ամբողջական գործընթացի համար:

Մենք աշխատում ենք գիշերային հերթափոխով՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 18:30-ից 03:30-ը, 1 ժամ ընդմիջումով:

Աշխատանքային պարտականություններ

  • Գնել հումք, նյութեր, պարագաներ և սարքավորումներ արտաքին գոավազդի ցուցանակների արտադրության համար
  • Շարունակաբար վերլուծել շուկան (տեղական և գլոբալ)՝ գտնելու լավագույն մատակարարներին և պահանջվող հումքի և նյութերի մատակարարման բոլոր հնարավոր ուղիները՝ լավագույն որակի/գին ստանալու համար:
  • Համեմատել առկա նյութերի գները շուկայի միտումների հետ՝ շուկայական գները որոշելու համար:
  • Նախաձեռնել և պայմանագրեր կնքել մատակարարների հետ:
  • Հետևել պահեստի մակարդակին և ըստ անհրաժեշտության վերապատվիրել ապրանքները և նյութերը
  • Լինել տեղյակ շուկայի միտումների և նոր ապրանքների մասին
  • Պարբերաբար զեկուցել ղեկավարությանը պահուստների կարգավիճակի, մատակարարների և շուկաների մասին, կատարել բարելավման առաջարկներ

Անհրաժեշտ հմտություններ

  • Աշխատանքային փորձ որպես գնումների կամ մատակարարման մասնագետ ներմուծող ընկերությունում, շինարարության կամ արտաքին գովազդի կամ տպագրական ոլորտում:
  • Լավ հետազոտական ​​հմտություններ
  • Արագ ուսուցում
  • Վերլուծական մտածողություն
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն
  • Թիմային աշխատանք
  • Լավ անգլերեն՝ ԱՄՆ մատակարարների հետ բանակցելու համար:

Մեր ընկերությունը տրամադրում է շատ լավ աշխատանքային պայմաններ և բարձր աշխատավարձ, ինչպես նաև ունի արտոնությունների շատ հետաքրքիր փաթեթ, առողջության ապահովագրություն, արժեքավոր նվերներ ըստ տարբեր առիթների, լրացուցիչ ազատ օրեր, աշխատանքային ճկունություն, ուսուցման ու զարգացման ակտիվ ծրագրեր և գործուղումների հնարավորություն։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում