Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գնումների մասնագետ

Մեգա Թրեյդ

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ`
16.11.2026

Նկարագրություն

Mega Trade ընկերությունն աշխատանքի է հրավիրում Գնումների մասնագետի, ով պատասխանատու կլինի գնումների կազմակերպման, տենդերներին մասնակցության ապահովման և կորպորատիվ հաճախորդների հետ համագործակցության զարգացման համար։

Պարտականություններ

  • Հետևել պետական գնումների և մասնավոր մրցույթների հայտարարություններին, ուսումնասիրել պահանջներն ու գնահատել մասնակցության նպատակահարմարությունը,
  • Պատրաստել մրցութային փաստաթղթերն ու հայտերը՝ ապահովելով դրանց ամբողջական և ժամանակին ներկայացումը,
  • Հետևել մրցույթների ընթացքին ու արդյունքներին, ապահովել անհրաժեշտ նամակագրությունն ու հաղորդակցությունը պատվիրատուների հետ,
  • Նախապատրաստել պայմանագրերի կնքման փաստաթղթերը և հետևել պայմանագրային պարտավորությունների կատարմանը,
  • Ուսումնասիրել շուկան, համեմատել մատակարարների գնառաջարկները, բանակցել գնման և մատակարարման պայմանների շուրջ,
  • Ներգրավել կորպորատիվ հաճախորդների, բացահայտել նրանց պահանջարկը և ներկայացնել վառելիքի մատակարարման կոմերցիոն առաջարկներ,
  • Վարել համապատասխան փաստաթղթաշրջանառությունը և պատրաստել կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, կառավարման, իրավաբանության կամ հարակից ոլորտում,
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ տենդերային գործընթացների կազմակերպման և պայմանագրերի հետ աշխատանքի ոլորտում,
  • Պետական գնումների ընթացակարգերի և համապատասխան էլեկտրոնային հարթակների իմացություն (armeps.am, e-auction.am, gnumner.am),
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
  • MS Office փաթեթի գերազանց տիրապետում,
  • Վերլուծական մտածողություն, բանակցային և կազմակերպչական հմտություններ,
  • Պատասխանատվություն, ճշգրտություն և սահմանված ժամկետներում աշխատելու կարողություն։

Հավելյալ նշումներ

B2B վաճառքների փորձը և ՀԾ ծրագրի իմացությունը կդիտվեն որպես առավելություն։

Ընկերության մասին
address
Հասցե
Տիգրան Մեծ 16
address
Աշխատակիցների քանակ
51-150

2020թ. հուլիսին հիմնադրվեց Մեգա Թրեյդ ընկերությունը, որը շուկայում ապահովեց ազատ մրցակցություն և սպառողներին մատակարարեց որակյալ ու մատչելի վառելիք։ 2021 թ. Սիլ Կապիտալ ընկերությունը համալրվեց ևս մեկ ապրանքանիշով։ Ընկերության գնման պահին Ռան Օյլ ցանցն ուներ 6 բենզալցակայան միայն Երևանում։ 2 տարիների նվիրված և հետևողական աշխատանքի շնորհիվ Ռան Օյլ բենզալցակայանների ցանցը ընդլայնվեց՝ ներառելով ավելի քան 35 լցակայան ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Կազմակերպության առաքելությունն է նպաստել հանրապետությունում արդեն իսկ գործող վառելիքաէներգետիկ արդյունաբերության և տնտեսության զարգացմանը, ընդլայնել մանրածախ և մեծածախ համագործակցային հարաբերությունները, ներդնել ժամանակակից տեխնիկական սարքավորումներ, ապահովել անվտանգ և բարեխիղճ սպասարկում, բարձրակարգ վառելիքի մատակարարում ամբողջ հանրապետության տարածքում։ Ընկերությունն առաջարկում է որակյալ բենզին և դիզելային վառելիք անհատներին ու կազմակերպություններին: «Ռան-Օյլ» բենզալցակայաններում հաճախորդների բարձրակարգ սպասարկումը առաջնահերթություն է, ուստի ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները լավագույն սպասարկումն ապահովելու համար

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում