Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գնումների մասնագետ

ՍիՓիԷս Ջեներալ ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ`
25.09.2026

Նկարագրություն

Մեր ընկերությունը փնտրում է գնումների մասնագետի, ով պատասխանատու կլինի պետական և մասնավոր մրցույթներին կազմակերպության մասնակցության գործընթացի կազմակերպման, անհրաժեշտ փաստաթղթաշրջանառության ապահովման համար։

Պարտականություններ

  • Մրցույթների հայտարարությունների որոնում և ցուցակավորում,

  • Մրցույթների մասնակցության հայտերի կազմում, աճուրդների վարում,

  • Պայմանագրերի, համաձայնագրերի ստորագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում,

  • Գործընկերների հետ անհրաժեշտ նամակագրության վարում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Հայոց լեզվի գերազանց, ռուսաց լեզվի լավ տիրապետում,
  • Գործարար նամակագրության սկզբունքների տիրապետում,
  • MS Office փաթեթի, հատկապես Excel-ի և Word-ի վարժ տիրապետում,
  • Պատասխանատվության բարձր զգացում, ուշադրություն մանրուքների նկատմամբ և analytical (վերլուծական) մտածողություն։
Ընկերության մասին
address
Հասցե
Երևան Ծովակալ Իսակովի 15/1
address
Աշխատակիցների քանակ
151-500
website
Կայք
Phone
Հեռ.
+374 96 002875

Ընկերությունն իր գործունեությունը սկսեց 1992 թվականին, երբ Հայաստանի վառելիքաէներգետիկային համալիրը սուր ճգնաժամի մեջ էր: Հայկական ատոմային էլեկտրակայանի փակումով երկիրը զրկվեց էներգետիկ ռեսուրսներից, երկաթուղային շրջափակման հետևանքով փակվեցին էներգակիրների ներկրման այլընտրանքային ուղիները: Շուկան լցվեց անորակ վառելանյութով, որի մատակարարումն անկանոն էր: Գործնականում բացակայում էին հատուկ սարքավորումներով հագեցած բենզալցակայաննները, ծաղկում էր ապրում կենցաղային տարաներով բենզինի եվ դիզելային վառելիքի այսպես կոչված <փողոցային վաճառքը>: Հետխորհրդային իրականությունում տիրող անկայուն իրավիճակի պայմաններում, երբ նորանկախ պետությունները սկսեցին սեփական տնտեսություն ստեղծել, CPS-ն իր առջև գլխավոր նպատակներ դրեց, որոնք էլ մտան նրա հետագա գործունեության հիմնական ռազմավարական ուղղությունների մեջ:

CPS-ը կատարում է հաճախորդների, գործընկերների եվ պետության առջև ստանձնած իր պարտավորությունները:

CPS-ն օգտագործում է ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ ընկերությունն իր ձեռքը պահում է վառելանյութի համաշխարհային շուկայի զարկերակի վրա, հետևում է տենդենցներին եվ կիրառում դրանք սեփական գործունեության ընթացքում:

Տեսնել ավելին
Առավելություններ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում