Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գնումների մասնագետ

ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 400,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ`
16.09.2026

Նկարագրություն

Շինարարական ոլորտում գործունեություն իրականացնող Էկո Բիլդինգ ՍՊԸ աշխատանքի է հրավիրում գնումների մասնագետների թիմը ընդլայնելու նպատակով` պայմանավորված նոր նախագծերով:

Պարտականություններ

  • Կազմակերպել շինարարական նյութերի, սարքավորումների, գործիքների, պահեստամասերի և այլ անհրաժեշտ ապրանքների գնումների գործընթացը։
  • Ըստ ընկերության և շինհրապարակների պահանջների՝ իրականացնել անհրաժեշտ նյութերի և ծառայությունների որոնում։
  • Հավաքագրել և համեմատել մատակարարների գնային առաջարկները։
  • Իրականացնել մատակարարների ընտրություն և գնահատում՝ հաշվի առնելով գինը, որակը, մատակարարման ժամկետները և պայմանները։
  • Բանակցել մատակարարների հետ գների, վճարման պայմանների, մատակարարման ժամկետների և այլ պայմանների շուրջ։
  • Կազմակերպել պատվերների ձևակերպումը և դրանց կատարման վերահսկումը։
  • Վերահսկել պատվիրած նյութերի ժամանակին մատակարարումը շինհրապարակներ կամ պահեստ։
  • Համագործակցել պահեստի, հաշվապահության, շինհրապարակների պատասխանատուների, ճարտարագետների և արտադրական ստորաբաժանումների հետ։
  • Վարել մատակարարների և գնումների վերաբերյալ անհրաժեշտ հաշվառում և փաստաթղթաշրջանառություն։
  • Հետևել շինանյութերի շուկայի գներին և մատակարարման պայմանների փոփոխություններին։
  • Ձևավորել և թարմացնել մատակարարների բազան։
  • Մասնակցել տարեկան և ընթացիկ գնումների պլանավորման գործընթացին։
  • Վերլուծել գնումների ծախսերը և ներկայացնել առաջարկություններ դրանց օպտիմալացման վերաբերյալ։
  • Վերահսկել գնումների գործընթացի համապատասխանությունը ընկերության ներքին ընթացակարգերին։

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն՝ տնտեսագիտության, ֆինանսների, լոգիստիկայի, կառավարման կամ հարակից ոլորտում։
  • Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն։
  • Աշխատանքային փորձ գնումների, մատակարարման և լոգիստիկայի ոլորտում 3+ տարվա։
  • Շինարարական ընկերությունում գնումների մասնագետի աշխատանքային փորձը կդիտվի որպես մեծ առավելություն։
  • Բանակցելու և խնդրահարույց իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն։
  • Համակարգչային բարձր գրագիտություն։

Ընկերության մասին
address
Հասցե
ք․ Երևան, Արտաշատի խճուղի, 1-ին նրբանցք, 6/2
address
Աշխատակիցների քանակ
501-1000

«Էկո Բիլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով բերել նոր որակ և մոտեցում հայկական շինարարական ոլորտ։

Հիմնադրումից ի վեր մենք իրականացնում ենք բազմապրոֆիլ շինարարական նախագծեր՝ համագործակցելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի հետ։

2017-2019 թթ․ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք մեր առաջին նախագծերը, ինչպես նաև համագործակցել և աշխատել ենք այլ գործընկերների հետ:

2020թ. Վայոց Ձորում հաջողությամբ կառուցել ենք տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայաններից մեկը՝ 30 ՄՎտ հզորությամբ։

2020թ. Ի վեր սկսեցինք ընդլայնել մեր գործունեությունը՝ ներգրավվելով ավելի լայնածավալ շինարարական աշխատանքներում՝ շարունակաբար վստահություն ձեռք բերելով մեր գործընկերների շրջանում։

Այժմ կատարում ենք բազմաբնույթ և խոշոր մասշտաբի շինարարական, նաև ասֆալտապատման ծրագրեր`մասնավոր և պետական սեկտորների հետ։

Ներկայումս հանդիսանում ենք ՀՀ խոշոր շինարարական ընկերություններից մեկը:

«Էկո Բիլդինգ»-ը նորարար լուծումների, բարձր որակի և կայուն զարգացման մասին է։

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում