Գնումների մասնագետ
Էկոպրոֆ ՍՊԸ
Նկարագրություն
Էկոպրոֆ շինանյութի արտադրության առաջատար ընկերությունը փնտրում է գնումների մասնագետ, ով պատասխանատու կլինի տեղական շուկայից ընկերության գնումների ժամանակին և անխափան իրականացման համար։
Պարտականություններ
- Իրականացնել մրցակցային որոնումներ՝ լավագույն գին-որակ հարաբերակցությունը ապահովելու համար:
- Վերլուծել ընդհանուր ծախսերը և բացահայտել խնայողության հնարավորությունները՝ առանց որակի զիջման:
- Կառուցել և պահպանել երկարաժամկետ, փոխշահավետ գործընկերային հարաբերություններ ռազմավարական մատակարարների հետ:
- Վարել բանակցություններ պայմանագրերի շուրջ՝ ապահովելով ընկերության համար շահավետ կոմերցիոն պայմաններ:
- Ապահովել գնման հայտերի և պատվերների ժամանակին և ճշգրիտ մշակումը 1С համակարգում։
- Ապահովել գնումների հետ կապված անհրաժեշտ հաշվապահական և ֆինանսական փաստաթղթերը։
- Նվազագույնի հասցնել մատակարարման ռիսկերը՝ մշակելով այլընտրանքային մատակարարման ուղիներ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, բիզնեսի կառավարման կամ մատակարարման շղթայի ոլորտում
- ERP համակարգերի (1C) և MS Office, Excel-ի լավ իմացություն
- Վարորդական վկայականի, մեքենայի առկայություն
- Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
- Վերլուծական մտածողություն և խնդիրներ լուծելու կարողություն
- Սկզբունքայնություն
- Թիմային մտածելակերպ
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09։00-18։00, շաբաթ՝ մինչև 14։00։
«Էկոպրոֆ» ՍՊԸ-ն, ապրանքանիշը՝ «Comfort», իր գործունեությունը սկսել է 2006 թ. -ին: Ընկերությունը զբաղվում է բնակարանների ներքին հարդարման համար նախատեսված պլաստմասսե իրերի, խողովակների և կցամասերի արտադրությամբ՝ ներկայանալով որպես բարձրորակ և էկոլոգիապես մաքուր ապրանքների արտադրող: Ընկերությունը շուկայի առաջատարներից է ինչպես Հայաստանում, այնպես էլ Անդրկովկասում՝ զբաղվելով բարձրակարգ պլաստմասսե դեկորատիվ պարագաների արտադրությամբ և արտահանմամբ: Մեր արտադրանքը համապատասխանում է որակի միջազգային չափանիշներին և հաջողությամբ մրցակցում Է համաշխարհային առաջատար բրենդերի հետ: