Գնումների մասնագետ
Աթենք ՍՊԸ
Նկարագրություն
«Աթենք ինդուստրիալ կոմպլեքս» ընկերությունը փնտրում է գնումների մասնագետ։
Կազմակերպության կարիքներին համապատասխան անհրաժեշտ նյութերի և ծառայությունների գնումների իրականացում տեղի և արտասահմանյան շուկաներից (շինարարության ոլորտ)։
Պարտականություններ
- Հասկանալ ընկերությանն անհրաժեշտ նյութերի և ծառայությունների ցանկը,
- Մշակել գնումների պլան,
- Կատարել շուկայի ուսումնասիրություն՝ ընկերության չափանիշներին համապատասխան,
- Բանակցել մատակարարների և գործընկերների հետ ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների վերաբերյալ,
- Կազմակերպել գնման և ներմուծման ամբողջ գործընթացը,
- Ներկայացնել ընթացիկ հաշվետվությունները,
- Կատարել այլ պարտականություններ՝ ըստ հանձնարարության։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն հարակից ոլորտներում,
- Միջազգային առևտրի կանոնների իմացություն,
- Համակարգչային գիտելիքներ (MS Excel, MS Word),
- Անգլերենի, ռուսերենի գրավոր և բանավոր գերազանց տիրապետում,
- Հաղորդակցման և բանակցային հմտություններ,
- Հետազոտական հմտություններ,
- Վերլուծական մտածողություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09։00-18։00։
Հասցե՝ Ավան, Ծարավ Աղբյուր 59։
Կոնտակտային տվյալներ՝ 095313268։
- Հիմադրում: «Աթենք» ընկերությունը հիմնադրվել է 1993 թ.-ին։
- Նոր սեփականատերեր և խոշոր ներդրումներ: 2009 թ.-ին ընկերությունը ձեռք են բերում Ադամյան եղբայրները: Շնորհիվ խոշոր ներդրումների իրականացվում է գործարանի ամբողջական տեխնիկական վերազինում եվրոպական արտադրության ժամանակակից սարքավորումներով, ինչը զգալիորեն ավելացնում է արտադրական հզորությունները:
- Կիսապատրաստվածքի գործարանի առանձնացում: 2015 թ.-ից «Աթենք» ընկերությունն ընդլայնում է կիսապատրաստվածքի արտադրության ծավալները՝ սպառողին առաջարկելով լայն և բազմազան տեսականի:
- Որակ և անվտանգություն: «Աթենքը» համագործակցում է հայաստանյան և արտասահմանյան խոշոր մատակարարների հետ` արտադրության մեջ կիրառելով բարձրորակ հումք: Ընկերությունը կառավարում է հումքի մատակարարումից մինչև պատրաստի արտադրանքը վաճառքի կետ հասցնելու ամբողջ գործընթացը: Գործարանն ունի սեփական լաբորատորիա, ինչը թույլ է տալիս վերահսկել ապրանքի որակն արտադրության բոլոր փուլերում:
- Շուկայի առաջատար Ընկերություն: Շնորհիվ բարձրորակ արտադրանքի բազմազանության և հաճախորդամետ քաղաքականության «Աթենք»-ը շուկայի բացարձակ առաջատարն է:
Արդեն երկար տարիներ «Աթենք» ընկերությունը ՀՀ 100 խոշոր հարկատուների ցանկում է: - Խոշոր արտադրական համալիրի կառուցում և զարգացման նոր հայեցակարգեր: 2025 թ․֊ին Ընկերությունը գործարկում է օրական շուրջ 120 տոննա արտադրողականությամբ, ISO ստանդարտներին համապատասխանող նոր արտադրական համալիր, որը ներառում է միջազգային նորմերով կառուցված մսամթերքի գործարան, սառնարանային տնտեսություն, վարչական, տնտեսական և ինժեներական մասնաշենքեր, ինչպես նաև հարակից տարածքներում լինելու են կանաչապատ գոտիներ: Համալիրը ոչ միայն մեր Ընկերությանը, այլև մեր երկրի և ողջ տարածաշրջանի մսամթերքի շուկային նոր շունչ է հաղորդելու։
- ՀՀ֊ում մսամթերքի մասնագիտացված ֆիրմային խանութների ամենամեծ ցանց: Աթենք» ընկերությունն ունի 33 ֆիրմային խանութ Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում:
- Մարդկային կապիտալ: «Աթենք» ընկերության կայուն զարգացման ուղու և կերտվող պատմության կարևորագույն գործոնը պրոֆեսիոնալ և գործին նվիրված թիմն է, հմուտ ու փորձառու մասնագետները, բանիմաց աշխատակիցները: Այսօր ընկերությունն ունի շուրջ 1500 աշխատակից, և այս թիվն աճում է ամեն ամիս: