
Գնումների մասնագետ
"Ապաչի Գրուպ" ՍՊԸ
Նկարագրություն
«Ապաչի Գրուպ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում ոլորտը հստակ պատկերացնող գնումների մասնագետի։
Պարտականություններ
- Գնումների պահանջների հավաքագրում և վերլուծություն՝ ստորաբաժանումների հետ համագործակցությամբ,
- Գնումների պլանի կազմում, իրականացում և վերահսկում,
- Մատակարարների շուկայի ուսումնասիրություն, գնային առաջարկների հարցում և համեմատություն,
- Մատակարարների հետ պայմանագրերի քննարկում և նախապատրաստում,
- Գնումների մրցույթների կազմակերպում՝ անհրաժեշտության դեպքում,
- Գնումների փաստաթղթերի պատշաճ ձևակերպում և արխիվացում,
- Համագործակցություն ֆինանսական և հաշվապահական բաժնի հետ՝ վճարումների համակարգման հարցում,
- Ապահովել գնումների քաղաքականության և ընթացակարգերի համապատասխանությունը կազմակերպության ներքին կանոններին և օրենսդրությանը,
- Մատակարարների գնահատում և որակի վերահսկում։
Պահանջվող կրթություն և հմտություններ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտական, լեզվաբանական կամ կառավարման ոլորտում),
- Առնվազն 1-2 տարվա աշխատանքային փորձ նույնատիպ կամ գրասենյակային գործառույթների մեջ,
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
- Հաղորդակցման, կազմակերպչական և ժամանակի կառավարման բարձր հմտություններ,
- Համակարգչային ծրագրերի MS Office (MS Word, Excel, Outlook) լավ տիրապետում,
- Պատասխանատվության զգացում, գաղտնիության պահպանում, ճշտապահություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 9:00-18:00։
Ապաչի բրենդի նախապատմությունը սկսվում է 2018 թվականից, երբ որոշվեց հայկական բարձրորակ արտադրանքին հաղորդել նոր շունչ՝ բրենդավորելով և ներկայացնելով սպառողին։ Ի սկզբանե Ապաչին սպառողին ներկայանում էր միայն կրեկերով, որոնք ունեն 4 համ։Հաշվի առնելով սպառողների պահանջարկը և վստահությունը՝ ընկերությունը օր օրի թարմացնում է ապրանքատեսականին՝ այսօր արդեն ներկայանալով ավելի քան 7 անուն արտադրանքով՝ կրեկերներ, ձողիկներ, արևածաղկի սերմեր,չիպսեր, գետնանուշ, սուրճեր և թխվածքաբլիթ։ Այժմ ընկերության արտադրանքը ներկայացված է ինչպես հայկական, այնպես էլ ռուսական և ամերիկյան շուկաներում։