Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գնումների մասնագետ

ՋԻՆՋ ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Հարմար է նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար
Վերջնաժամկետ`
16.05.2025
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Տեղական և միջազգային մրցութային ամբողջական փաթեթների պատրաստում, հանձնում/ներկայացում, ընթացքի հետևում, արդյունքների գնահատում։

Պարտականություններ

  • Ինժեներական խորհրդատվական տեղական և միջազգային մրցույթներում համապատասխան ծրագրերի փնտրում,
  • Մրցութային փաստաթղթերի և ծրագրի պահանջների մանրամասն ուսումնասիրում, վերհանում, վերլուծում,
  • Ընտրված ծրագրի համար գործընկերոջ փնտրում, բանակցությունների վարում,
  • Մրցութային ամբողջական փաթեթի կազմում՝ պահանջվող փաստաթղթերի պատրաստում,
  • Նախամրցութային բանակցությունների կազմակերպում և անցկացում, ըստ անհրաժեշտության նաև գործուղում տվյալ երկիր,
  • Մրցույթների տվյալների բազայի պարբերաբար լրացում, փաթեթի ընթացքի հետևում,
  • Գործընկերների և մասնագետների տվյալների բազայի լրացում և դասակարգում։

Պահանջներ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն,
  • Ցանկալի է 2-3 տարվա փորձ համանման բնագավառում,
  • Բարձր պատասխանատվության զգացում,
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների լիարժեք տիրապետում։

Հմտություններ

  • Մտքերը կիրթ և գրագետ գրավոր շարադրելու ունակություն,
  • Ժամանակը ճիշտ կառավարելու կարողություն,
  • Բարենպաստ/գործնական կապեր ստեղծելու ունակություն,
  • Արագ կողմորոշվելու և խնդիրները լուծելու կարողություն,
  • Ինքնուրույն և թիմային աշխատանքի ունակություն,
  • Ճշտապահություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկ․–ուրբ․՝ 9։00 – 18։00։

Ընկերության մասին
JINJ Ltd provides consulting services in the fields of water supply, wastewater removal and treatment, irrigation, water resources protection and management.
Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում