Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գնումների Մասնագետ

Armenian Tobacco Company

Քաղաք` Աբովյան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Լոգիստիկա, Տրանսպորտ
Վերջնաժամկետ`
14.08.2022
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Ընկերության բնականոն գործունեության համար անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների գնման և լոգիստիկայի կազմակերպում:

Պարտականություններ

  • Ընկերության գործունեության համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների, արտադրական հումք-նյութերի մատակարարման գործընթացի կազմակերպում,
  • Տեղական և արտաքին շուկայի մատակարարների ուսումնասիրություն, լավագույն մատակարարների բացահայտում` ելնելով լավագույն գին, որակ, վճարման և մատակարարման պայմաններից,
  • Տեղական և արտասահմանյան շուկաների ուսումնասիրում, լավագույն առաջարկի ընտրություն,
  • Մատակարարման ամբողջ գործընթացի կազմակերպում և ուղեկցող փաստաթղթերի համապատասխանության ստուգում,
  • Ապրանքների գների և մատակարարման պայմանների պարբերական վերլուծում` ավելի մրցունակ գներով ու շահավետ պայմաններով գործարքներ կնքելու նպատակով,
  • Մատակարարների և գործընկերների հետ տարվող բանակցություններին մասնակցություն,
  • Մատակարարների հետ պայմանավորվածությունների ձեռքբերում, մատակարարման կազմակերպում, մատակարարների հետ վճարումների համապատասխանության ստուգում,
  • Ներմուծման և գնման գործընթացի հետ կապված փաստաթղթաշրջանառության կազմակերպում, կոորդինացում,
  • Արտասահմանյան ուղևորությունների կազմակերպման աջակցություն, ընկերության աշխատակիցների և հյուրերի տեղափոխման կազմակերպում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Առնվազն 1 տարվա գնումների և լոգիստիկայի մասնագետի աշխատանքային փորձ
  • MS Office-ի լավ իմացություն
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
  • Պատասխանատվության զգացում
  • Արագ կողմնորոշվելու և խնդիրները լուծելու ունակություն:

Հետաքրքրված և նշված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են դիմել` ուղարկելով ռեզյումե նշված էլ. հասցեին:

Ընկերության հասցեն է՝ ք․ Աբովյան, 2-րդ արդյունաբերական թաղամաս, թիվ 6 վարչական շենք։

Ընկերության մասին
Armenian Tobacco Company was founded in 2017. Striving to occupy the Armenian and international markets, we produce high-quality and appealing tobacco products. More than $15,000,000 was invested in the company, and the production has been supplemented with advanced production lines of leading European manufacturers. Despite the health risks, tobacco continues to be consumed by millions of people. We believe that our modern equipment, high-quality raw materials, and professional approach will be appreciated by consumers. 20% of the company's products will be consumed in Armenia, and 80% will be exported to the EAEU and other countries. The maximum production capacity of the company will provide more than 200 jobs. The Armenian Tobacco Company is guided by high standards of corporate governance and value the role of our professional team in all business processes. The company has created the best, favorable and safe working conditions for its employees - competitive salaries, professional growth, development, etc.
Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում