Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գնումների կրտսեր մասնագետ

Coffee House Company

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա, 8 ժամյա գրաֆիկ
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ`
26.11.2026

Նկարագրություն

Կոֆե Հաուս ընկերությունը ամենամեծ և ամենաարագ զարգացող "takeaway" սրճարանների ցանցն է Հայաստանում՝ հիմնված 2015 թվականին: Այժմ այն ունի 46 մասնաճյուղ Երևանում և մարզերում:

Ընկերությունն աշխատանքի է հրավիրում պատասխանատու և բանիմաց Գնումների կրտսեր Մասնագետի:

Պարտականություններ

  • Շինանյութի, տնտեսական ու շինարարական ապրանքների ներքին շուկայի ընթացիկ ուսումնասիրություն,
  • Մեծածախ և մանրածախ բաժինների կարիքների համար ապրանքների որոնում, գնային և այլ չափորոշիչների հստակեցում, բանակցությունների վարում և ապրանքների պատվիրում
  • Հավաքել գների առաջարկներ, բանակցել պայմանների շուրջ և սկսել գնումների բանակցությունների գործընթացը՝ հիմնվելով շուկայի ուսումնասիրության արդյունքների վրա:
  • Մատակարարների հետ կայուն գործարար հարաբերությունների պահպանում և զարգացում,
  • Ապրանքների մատակարարման նկատմամբ հսկողություն,
  • Գնումների գործընթացի, մատակարարների հետ աշխատանքի և այլ հարակից հարցերի մասին ամսական հաշվետվությունների պատրաստում,
  • Կատարել լրացուցիչ պարտականություններ, ինչպես հանձնարարված է անմիջական ղեկավարի կողմից:

Պահանջներ

  • Բանակցություններ վարելու (այդ թվում՝ գնային, կատարման ժամկետների շուրջ և այլն) գերազանց հմտություններ,
  • Մեքենայի և վարորդական իրավունքի առկայությունը պարտադիր է
  • Շինանյութի և շինարարական ապրանքների մասին առնվազն ընդհանուր գիտելիքներ,
  • Հաղորդակցական բարձր կարողություններ, գործարար շփման կուլտուրա,
  • Սթրեսակայություն, ժամկետներին հետևելու կարողություն,
  • Պարտաճանաչություն և պատասխանատվության զգացում

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները դիմելու համար կարող են իրենց CV-ն ուղարկել նշված հասցեով։

Ընկերության մասին
address
Հասցե
Աբովյան 18
address
Աշխատակիցների քանակ
151-500

Coffee House Company-ն Հայաստանում գործող take away ֆորմատի սուրճի վաճառքի առաջին և ամենախոշոր ցանցն է, որը հիմնադրվել է 2015 թվականին: Ընկերության ցանցը ներառում է 50+ մասնաճյուղ Երևանում և մարզերում:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում