Գնումների համակարգող
Թերմոռոս Արմենիա
Նկարագրություն
Թերմոռոս Արմենիա ընկերությունը հրավիրում է աշխատանքի Գնումների համակարգողի, ով պատասխանատու կլինի գնումների գործընթացի արդյունավետ կազմակերպման և համակարգման համար։
Պարտականություններ
- Հավաքագրել և մշակել կազմակերպության ստորաբաժանումներից ստացված պատվերներն ու գնման հայտերը
- Կազմել գնման հայտեր և կազմակերպել գնումների ամբողջ գործընթացը
- Կառավարել և թարմացնել մատակարարների բազան, կատարել շուկայի ուսումնասիրություն, ներգրավել նոր գործընկերների
- Կազմակերպել գնային հարցումների գործընթացը և պատրաստել համապատասխան փաստաթղթերը
- Համագործակցել ընկերության տարբեր ստորաբաժանումների հետ՝ գնումների գործընթացի արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով
- Ներկայացնել հաշվետվություններ գնման հայտերի կարգավիճակի և կատարված գնումների վերաբերյալ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (նախընտրելի է տնտեսագիտության, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտներում)
- Գնումների, մատակարարման կամ վարչական աշխատանքների ոլորտում աշխատանքային փորձ
- Համակարգչային ծրագրերի, մասնավորապես MS Office-ի (հատկապես Excel) լավ իմացություն
- Վերլուծական մտածողություն, կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ
- Պատասխանատվության բարձր զգացում և ճշտապահություն
Հավելյալ նշումներ
Մենք առաջարկում ենք
- Մրցունակ աշխատավարձ՝ ըստ փորձի և հմտությունների
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն
- Ընկերության կողմից ապահովված ուսուցումներ և վերապատրաստումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 10:00-19:00։