Գնումների և ներմուծման մասնագետ
Էյ Էմ Գրուպ
Նկարագրություն
"Էյ Էմ Գրուպ" ընկերությունը աշխատանքի է հարավիրում Գնումների և ներմուծման մասնագետի, ով մշակելու է ընկերության արտաքին և ներքին գնումների ռազմավարությունը, համակարգելու է գնումների ողջ գործընթացը։
Պարտականություններ
- Գնումների կարիքների ուսումնասիրություն և անհրաժեշտ ապրանքների, նյութերի ու ծառայությունների ցանկի կազմում (աշխատանքը տեղական և արտաքին շուկաների հետ)։
- Նոր մատակարարների որոնում, ընտրություն և համեմատական գնահատում։
- Գնային առաջարկների հավաքագրում և համեմատություն։
- Մատակարարների հետ բանակցություններ՝ գնի, պայմանների, վճարման և առաքման ժամկետների շուրջ։
- Գնումների պատվերների ձևակերպում և դրանց կատարման վերահսկում։
- Պահեստի և համապատասխան ստորաբաժանումների հետ համագործակցություն՝ պահանջարկը ճիշտ պլանավորելու համար։
- Գնումների վերաբերյալ հաշվետվությունների և վերլուծությունների պատրաստում։
Պահանջներ
- Բարձրագույն՝ ընդհանուր տնտեսագիտություն, ֆինանսների կամ հարակից այլ ոլորտների
- Արդյունավետ պլանավորման ունակություն
- Համակարգված աշխատելու կարողություն
- Թիմում աշխատելու կարողություն
- Excel համակարգից օգտվելու փորձ
- Bitrix համակարգից օգտվելը կդիտվի առավելություն
- 1С ծրագրի իմացություն
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային գրաֆիկ` երկուշաբթի-շաբաթ
- Աշխատանքային ժամեր` 09։00-18:00
- Աշխատավարձը` գործարքային և վաճառքների վրա հիմնված կատարողականներով
- Հասցե՝ ք․ Երևան, Արտաշիսյան 102
«Էյ Էմ Գրուպ» ՍՊԸ իրականացնում է ալյումինե և մետաղապլաստե պատուհանների, դռների, ներքին և արտաքին ձևավոր, նկարազարդ և նախշազարդ վիտրաժների, ցուցափեղկերի, ապակե և մետաղական բազրիքների, ապակե լոգախցիկների պատրաստում և տեղադրում, ինչպես նաև շենքերի, շինությունների, առանձին օբյեկտների արտաքին ձևավորում՝ ալյուկոբոնդե պանելներով։ Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը լայն է և ընդգրկուն։ Յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերվում է անհատական մոտեցում, իսկ շինարարական կազմակերպությունների հետ համագործակցությունը դրված է բարձր պատասխանատվության, վստահության, մատուցված ծառայությունների բարձր որակի և անթերի իրականացման հիմքերի վրա։ Ընկերության առաքելությունն է. ստեղծել հնարավորություն անհատ հաճախորդների և կազմակերպությունների համար իրականացնել անհատական բնակելի տների, բնակարանների, հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների ջերմամեկուսացումը և ձայնամեկուսացումը բարձրորակ դռներով և պատուհաններով, ինչպես նաև վերջիններիս արտաքին ձևավորումը յուրօրինակ դիզայնով և նյութերով։ Ընկերության նպատակն է. մատուցել որակյալ, անթերի արտադրանք և ծառայություն հաճախորդներին՝ ստացված արդյունքներով ապահովելով կազմակերպության հետագա աճը, կատարելագործումը և մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնումը։