Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գնումների բաժնի մասնագետ / Կատեգորիայի մենեջեր

ՎԻԷԼՎԻ ՍԵՆԹՐ ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ`
07.09.2026

Նկարագրություն

«ՎԻԷԼՎԻ Սենթր» ՍՊԸ-ն հրավիրում է աշխատանքի Գնումների բաժնի մասնագետ / Կատեգորիայի մենեջեր, ով պատասխանատու կլինի ընկերության կոմերցիոն գնումների, ներմուծման, մատակարարումների կազմակերպման և ապրանքային կատեգորիաների զարգացման համար։

Մասնագետը կաշխատի միջազգային և տեղական մատակարարների հետ, կիրականացնի ապրանքների ընտրություն, ներմուծման գործընթացների համակարգում, նոր ապրանքատեսականու առաջարկում, վաճառքի վերլուծություն և կձևավորի ընկերության ապրանքային պորտֆելը՝ ապահովելով սանտեխնիկայի, կահույքի, էլեկտրոնիկայի, կենցաղային տեխնիկայի և այլ ապրանքային խմբերի շարունակական համալրումը կախված աշխատանքային փորձից։

Պարտականություններ

  • Կազմակերպել ընկերության կոմերցիոն գնումների և ներմուծման գործընթացները։
  • Փնտրել և ներգրավել նոր տեղական և միջազգային մատակարարներ։
  • Վարել բանակցություններ, ստանալ և վերլուծել գնային առաջարկներ։
  • Կազմակերպել ապրանքների ներմուծման և մատակարարման ամբողջ գործընթացը։
  • Պատրաստել և վարել մատակարարման պայմանագրերը։
  • Վերահսկել մատակարարումների ժամկետները և ապրանքների մուտքը պահեստ։
  • Կատարել վաճառքների, մնացորդների և պահանջարկի վերլուծություն։
  • Առաջարկել նոր ապրանքատեսականիներ և զարգացնել առևտրային կատեգորիաները։
  • Համագործակցել վաճառքի, պահեստի և լոգիստիկայի ստորաբաժանումների հետ։
  • Կազմել գնումների, ներմուծման և մատակարարումների վերաբերյալ հաշվետվություններ։
  • Ուսումնասիրել միջազգային և տեղական շուկաները, հետևել նոր միտումներին և մրցակիցների գործունեությանը։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն։
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ կոմերցիոն գնումների, ներմուծման, մատակարարման կամ կատեգորիայի կառավարման ոլորտում։
  • Ներմուծման գործընթացների և միջազգային առևտրի հիմնական սկզբունքների իմացություն։
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը պարտադիր։
  • MS Office ծրագրերի, հատկապես Excel-ի լավ իմացություն։
  • Բանակցային, վերլուծական և կազմակերպչական բարձր հմտություններ։
  • Վաճառքների վերլուծության և ապրանքային պորտֆելի կառավարման փորձը կդիտվի որպես առավելություն։
  • Պատասխանատվություն, նախաձեռնողականություն և արդյունքին միտված աշխատելաոճ։

Առավելություն կհամարվի

  • Սանտեխնիկայի, կահույքի, էլեկտրոնիկայի կամ կենցաղային տեխնիկայի ոլորտներում աշխատանքային փորձ։
  • Միջազգային մատակարարների հետ համագործակցության փորձ։
  • Ներմուծման փաստաթղթաշրջանառության և մատակարարման շղթայի կառավարման փորձ։

Հավելյալ նշումներ

  • Մրցունակ աշխատավարձ։
  • Բոնուսային համակարգ՝ ըստ արդյունքների։
  • Մասնագիտական և կարիերայի աճի հնարավորություն։
  • Աշխատանք միջազգային գործընկերների և առաջատար արտադրողների հետ։
  • Կայուն աշխատանք արագ զարգացող ընկերությունում։
  • Ժամանակակից և համագործակցային աշխատանքային միջավայր։
Ընկերության մասին
address
Հասցե
Արշակունյաց 69/5
address
Աշխատակիցների քանակ
501-1000
Phone
Հեռ.
+374 10 349944

VLV Centre-ը Հայաստանում կենցաղային տեխնիկայի, էլեկտրոնիկայի, կահույքի, սանտեխնիկայի և կլիմայական լուծումների ոլորտում առաջատար ընկերություններից մեկն է։ Մենք առաջարկում ենք ժամանակակից և որակյալ լուծումներ տան, գրասենյակի և բիզնես միջավայրի համար՝ համադրելով միջազգային փորձը, նորարարական տեխնոլոգիաները և բարձրակարգ սպասարկումը։

VLV Centre-ը հանդիսանում է մի շարք համաշխարհային առաջատար ապրանքանիշերի պաշտոնական գործընկերն ու ներկայացուցիչը Հայաստանում։ Մենք համագործակցում ենք աշխարհի ավելի քան 150 ճանաչված բրենդների հետ, որոնց թվում են Hisense, Samsung, Toshiba, Apple, Philips, Panasonic և De'Longhi՝ առաջարկելով բացառապես պաշտոնական արտադրանք, պաշտոնական երաշխիք, մասնագիտական խորհրդատվություն և բարձրակարգ հետվաճառքային սպասարկում։
Ընկերության գործունեությունը ներառում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների և աուդիո-վիդեո սարքավորումների, կահույքի, սանտեխնիկայի, սանկերամիկայի, ինչպես նաև օդորակման, HVAC, VRF և Chiller համակարգերի ներմուծումն ու վաճառքը՝ առաջարկելով համալիր լուծումներ ինչպես անհատ հաճախորդների, այնպես էլ բիզնեսների համար։
Այսօր ընկերությունում աշխատում են ավելի քան 600 մասնագետներ, որոնք ամեն օր ներդնում են իրենց փորձն ու գիտելիքները՝ հաճախորդներին լավագույն սպասարկումն ու արդյունավետ լուծումները տրամադրելու համար։
VLV Centre-ը իր գործունեության ընթացքում ձևավորել է վստահելի հարաբերություններ հազարավոր հաճախորդների, բիզնես գործընկերների և միջազգային արտադրողների հետ՝ դառնալով ոչ միայն տեխնիկայի վաճառքի կենտրոն, այլև տան և բիզնեսի համար ամբողջական լուծումների վստահելի գործընկեր։

𝐕𝐋𝐕 𝐂𝐞𝐧𝐭𝐫𝐞՝ Վստահելի ընտրություն արդեն 22 տարի

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Personal accident, death, illness insurance
Պատահարների և հիվանդությունների ապահովագրություն
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Company car
Ծառայողական մեքենա
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում