Գնումների բաժնի մասնագետ / Կատեգորիայի մենեջեր
ՎԻԷԼՎԻ ՍԵՆԹՐ ՍՊԸ
Նկարագրություն
«ՎԻԷԼՎԻ Սենթր» ՍՊԸ-ն հրավիրում է աշխատանքի Գնումների բաժնի մասնագետ / Կատեգորիայի մենեջեր, ով պատասխանատու կլինի ընկերության կոմերցիոն գնումների, ներմուծման, մատակարարումների կազմակերպման և ապրանքային կատեգորիաների զարգացման համար։
Մասնագետը կաշխատի միջազգային և տեղական մատակարարների հետ, կիրականացնի ապրանքների ընտրություն, ներմուծման գործընթացների համակարգում, նոր ապրանքատեսականու առաջարկում, վաճառքի վերլուծություն և կձևավորի ընկերության ապրանքային պորտֆելը՝ ապահովելով սանտեխնիկայի, կահույքի, էլեկտրոնիկայի, կենցաղային տեխնիկայի և այլ ապրանքային խմբերի շարունակական համալրումը կախված աշխատանքային փորձից։
Պարտականություններ
- Կազմակերպել ընկերության կոմերցիոն գնումների և ներմուծման գործընթացները։
- Փնտրել և ներգրավել նոր տեղական և միջազգային մատակարարներ։
- Վարել բանակցություններ, ստանալ և վերլուծել գնային առաջարկներ։
- Կազմակերպել ապրանքների ներմուծման և մատակարարման ամբողջ գործընթացը։
- Պատրաստել և վարել մատակարարման պայմանագրերը։
- Վերահսկել մատակարարումների ժամկետները և ապրանքների մուտքը պահեստ։
- Կատարել վաճառքների, մնացորդների և պահանջարկի վերլուծություն։
- Առաջարկել նոր ապրանքատեսականիներ և զարգացնել առևտրային կատեգորիաները։
- Համագործակցել վաճառքի, պահեստի և լոգիստիկայի ստորաբաժանումների հետ։
- Կազմել գնումների, ներմուծման և մատակարարումների վերաբերյալ հաշվետվություններ։
- Ուսումնասիրել միջազգային և տեղական շուկաները, հետևել նոր միտումներին և մրցակիցների գործունեությանը։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն։
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ կոմերցիոն գնումների, ներմուծման, մատակարարման կամ կատեգորիայի կառավարման ոլորտում։
- Ներմուծման գործընթացների և միջազգային առևտրի հիմնական սկզբունքների իմացություն։
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը պարտադիր։
- MS Office ծրագրերի, հատկապես Excel-ի լավ իմացություն։
- Բանակցային, վերլուծական և կազմակերպչական բարձր հմտություններ։
- Վաճառքների վերլուծության և ապրանքային պորտֆելի կառավարման փորձը կդիտվի որպես առավելություն։
- Պատասխանատվություն, նախաձեռնողականություն և արդյունքին միտված աշխատելաոճ։
Առավելություն կհամարվի
- Սանտեխնիկայի, կահույքի, էլեկտրոնիկայի կամ կենցաղային տեխնիկայի ոլորտներում աշխատանքային փորձ։
- Միջազգային մատակարարների հետ համագործակցության փորձ։
- Ներմուծման փաստաթղթաշրջանառության և մատակարարման շղթայի կառավարման փորձ։
Հավելյալ նշումներ
- Մրցունակ աշխատավարձ։
- Բոնուսային համակարգ՝ ըստ արդյունքների։
- Մասնագիտական և կարիերայի աճի հնարավորություն։
- Աշխատանք միջազգային գործընկերների և առաջատար արտադրողների հետ։
- Կայուն աշխատանք արագ զարգացող ընկերությունում։
- Ժամանակակից և համագործակցային աշխատանքային միջավայր։
<<ՎիԷլՎի Սենթր>> ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է 2004 թվականին։ Ընկերությունը զբաղվում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, ինչպես նաև կահույքի և սանկերամիկայի ներմուծմամբ ու վաճառքով՝ թե՛ մեծածախ, և թե՛ մանրածախ եղանակներով։ Տեղական արտադրանքի լայն տեսականուց բացի, ընկերությունը մասնագիտացած է նաև միջազգային հայտնի ապրանքանիշերի ներմուծմամբ՝ ապահովելով սպառողների տարբեր նախասիրությունների բավարարման և ընտրության լայն հնարավորություններ։
Ընկերությունը համագործակցում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են՝ Hisense, Toshiba, Samsung, VIKASS, Philips, Panasonic, Graude, De'Longhi, Apple և այլ հայտնի բրենդներ։
Սրահներում ներկայացված է ոչ միայն տեխնիկայի և կահույքի, այլև սանտեխնիկայի ու սանկերամիկայի լայն տեսականի՝ խոհանոցային լվացարաններ և պարագաներ, զուգարանակոնքեր, լոգախցիկներ, ծորակներ, սալիկներ, ինչպես նաև լոգասենյակի այլ անհրաժեշտ պարագաներ։ Բացի այդ, սրահում հասանելի են բարձրորակ դռներ՝ հայտնի արտադրողներից։
ՎիԷլՎի Սենթր-ը շարունակում է իր զարգացումը՝ հավատարիմ մնալով «Ամեն ինչ մեկ վայրից» կարգախոսին։