Գնումների բաժնի մասնագետ
ՎԻԷԼՎԻ ՍԵՆԹՐ ՍՊԸ
Նկարագրություն
«ՎԻԷԼՎԻ Սենթր» ՍՊԸ-ն հրավիրում է աշխատանքի Գնումների բաժնի մասնագետ, ով պատասխանատու կլինի ապրանքների և ծառայությունների գնումների գործընթացի կազմակերպման, մատակարարների հետ համագործակցության և մատակարարումների արդյունավետ համակարգման համար։
Պարտականություններ
- Գնումների գործընթացի կազմակերպում,
- Գնային առաջարկների հավաքագրում և վերլուծություն,
- Ապրանքների մուտքերի և ելքերի ապահովում,
- Պայմանագրերի նախապատրաստում և մատակարարների հետ համագործակցություն,
- Գնումների վերաբերյալ փաստաթղթերի կազմում և հաշվետվությունների ներկայացում,
- Շուկայի ուսումնասիրություն՝ լավագույն պայմաններով ապրանքներ և ծառայություններ ապահովելու, նպատակով։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Անգլերեն և ռուսերեն լեզվի լավ իմացություն,
- Համակարգչային հմտություններ MS Office,
- Բանակցելու և վերլուծելու հմտություններ,
Հավելյալ նշումներ
- Մրցունակ աշխատավարձ,
- Հաճելի և համագործակցային աշխատանքային միջավայր,
- Արտաճանաչման և զարգացման հնարավորություններ։
<<ՎիԷլՎի Սենթր>> ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է 2004 թվականին։ Ընկերությունը զբաղվում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, ինչպես նաև կահույքի և սանկերամիկայի ներմուծմամբ ու վաճառքով՝ թե՛ մեծածախ, և թե՛ մանրածախ եղանակներով։ Տեղական արտադրանքի լայն տեսականուց բացի, ընկերությունը մասնագիտացած է նաև միջազգային հայտնի ապրանքանիշերի ներմուծմամբ՝ ապահովելով սպառողների տարբեր նախասիրությունների բավարարման և ընտրության լայն հնարավորություններ։
Ընկերությունը համագործակցում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են՝ Hisense, Toshiba, Samsung, VIKASS, Philips, Panasonic, Graude, De'Longhi, Apple և այլ հայտնի բրենդներ։
Սրահներում ներկայացված է ոչ միայն տեխնիկայի և կահույքի, այլև սանտեխնիկայի ու սանկերամիկայի լայն տեսականի՝ խոհանոցային լվացարաններ և պարագաներ, զուգարանակոնքեր, լոգախցիկներ, ծորակներ, սալիկներ, ինչպես նաև լոգասենյակի այլ անհրաժեշտ պարագաներ։ Բացի այդ, սրահում հասանելի են բարձրորակ դռներ՝ հայտնի արտադրողներից։
ՎիԷլՎի Սենթր-ը շարունակում է իր զարգացումը՝ հավատարիմ մնալով «Ամեն ինչ մեկ վայրից» կարգախոսին։