Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գնումների բաժնի ղեկավար

ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ ՍՊԸ

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 400,000-700,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Ճարտարապետություն, Շինարարություն, Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ`
13.11.2024
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

<ԷԼՈ ԲԻԼԴԻՆԳ> շինարարական ընկերությունն աշխատանքի է հրավիրում Գնումների բաժնի ղեկավարի՝ շինարարական ոլորտում աշխատանքային փորձով։

Պարտականություններ

  • Գնումների գործընթացի կազմակերպում, վարում և վերահսկողություն
  • Ստորաբաժանման բիզնես-գործընթացների կառավարում
  • Մատակարարների ընտրության և հետագա աշխատանքների կարգավորում
  • Գնումների համար անհրաժեշտ փաստաթղթաշրջանառության վերահսկում
  • Գնառաջարկների վերահսկողություն
  • Ստորաբաժանման գործունեության ընթացքում լավագույն գին/որակ համադրության ապահովման վերահսկում
  • Տեղական և միջազգային մատակարարների հետ բանակցութփյունների վարում և կ պայմանագրերի կնքում,
  • Կազմակերպության ղեկավարին կատարված աշխատանքների մասին հաշվետվությունների ներկայացնում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • 3–5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
  • ֆինանսական վերլուծություն կատարելու ունակություն
  • Անգլերենի և ռուսերենի լեզուների իմացություն
  • Բանակցելու ունակություն
  • Թիմում աշխատելու կարողություն
  • Պլանավորման ունակություն
  • Առաջնորդության հմտություններ

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից շաբաթ՝ 09։00 - 18։00

Ընկերության մասին
address
Հասցե
ք․ Երևան, Արտաշատի խճուղի, 1-ին նրբանցք, 6/2
address
Աշխատակիցների քանակ
501-1000

«Էկո Բիլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով բերել նոր որակ և մոտեցում հայկական շինարարական ոլորտ։

Հիմնադրումից ի վեր մենք իրականացնում ենք բազմապրոֆիլ շինարարական նախագծեր՝ համագործակցելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի հետ։

2017-2019 թթ․ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք մեր առաջին նախագծերը, ինչպես նաև համագործակցել և աշխատել ենք այլ գործընկերների հետ:

2020թ. Վայոց Ձորում հաջողությամբ կառուցել ենք տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայաններից մեկը՝ 30 ՄՎտ հզորությամբ։

2020թ. Ի վեր սկսեցինք ընդլայնել մեր գործունեությունը՝ ներգրավվելով ավելի լայնածավալ շինարարական աշխատանքներում՝ շարունակաբար վստահություն ձեռք բերելով մեր գործընկերների շրջանում։

Այժմ կատարում ենք բազմաբնույթ և խոշոր մասշտաբի շինարարական, նաև ասֆալտապատման ծրագրեր`մասնավոր և պետական սեկտորների հետ։

Ներկայումս հանդիսանում ենք ՀՀ խոշոր շինարարական ընկերություններից մեկը:

«Էկո Բիլդինգ»-ը նորարար լուծումների, բարձր որակի և կայուն զարգացման մասին է։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Business trips
Բիզնես գործուղումներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա
No dress code
Հագուստի կոդի բացակայություն

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում