Գնումների, առաքումների և պահեստի պատասխանատու
"GSS" Ինժեներական Ընկերություն
Նկարագրություն
(Կարդա՛լ ամբողջական նկարագրությունը)
GSS Solar արևային համակարգերը փնտրում է գնումների, առաքումների և պահեստի պատասխանատու։
Աշխատանքի նկարագրություն
- Հետևել ապրանքային մնացորդներին և լինել պատասխանատու դրանց համար,
- Ըստ անհրաժեշտության իրականացնել ապրանքային պատվերներ,
- Հետևել մատակարարների կողմից առաջարկվող գնացուցակին և ապրանքատեսականուն, կատարել
պատվերներ ըստ օպտիմալ առաջարկի, - Իրականացնել ստացված ապրանքների ստուգում /քանակ-արժեք-որակ/ և ընդունում,
- Իրականացնել անհրաժեշտ ապրանքների առաքում՝ Գործատուի կողմից նշված վայր/ըստ պրոյեկտների:
Անհրաժեշտ հմտություններ
- Աշխատանքային փորձ՝ 1 տարի,
- Մեծածավալ աշխատանքներ կազմակերպելու և կառավարելու հմտություններ,
- Բարձր պատասխանատվության զգացում, ճշտապահություն և ճկունություն,
- Ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման ունակություն,
- Համակարգչային գիտելիքներ,
- Նախաձեռնող,
- Վերլուծական մտածողություն,
- Վարորդական իրավունքի և մեքենայի առկայությունը կդիտվի որպես առավելություն:
Հավելյալ նշումներ
- Տարիքային շեմ՝ սկսած 30 տարեկանից
2010թ․-ից ի վեր խնայողության տարատեսակ համակարգերի մշակման և տարածման գործում մեր մասնագետների ներգրավվածությունը 2016թ․-ին հանգեցրեց ՋիԷսԷս (GSS: Global Saving Systems, թարգմանաբար՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ) ընկերության ձևավորմանը, որի հիմնական նպատակն է Հայաստանում զարգացնել վերականգնվող էներգիայի ոլորտը: Իսկ երբ նույն թվականի վերջին կատարվեցին օրենսդրական բարեփոխումներ, ստեղծվեցին նպաստավոր պայմաններ մեր գաղափարներն ավելի արագ կյանքի կոչելու համար: Եվ արդեն շուրջ 9 տարի է մեր ընկերությունը հաստատուն քայլերով շարժվում է առաջ ...
Մեր շնորհիվ հարյուրավոր էներգասպառողներ՝ ՀՀ բոլոր մարզերում, դարձել են ինքնավար արտադրողներ: Ինչի արդյունքում նրանք զերծ են մնում էլեկտրաէներգիայի սակագնի շարունակական գնաճից և վերջին չորս և հաջորդ 25 տարիների ընթացքում մթնոլորտ չի արտանետվելու շուրջ 2.601.984 տոննա CO2: