Գնորդ - մասնագետ
ՄՄ Մայնինգ
Նկարագրություն
MM Mining ՍՊԸ-ն փնտրում է պատասխանատու և կազմակերպված Գնորդ-մասնագետի՝ տենդերների մասնակցության ուղղությամբ, ով կզբաղվի գնումների և մրցույթների ուսումնասիրությամբ, համապատասխան տենդերների ընտրությամբ և դրանց մասնակցության գործընթացի կազմակերպմամբ։
Պարտականություններ
- Գնումների և մրցույթների մշտադիտարկում և համապատասխան առաջարկների հայտնաբերում։
- Ընկերության գործունեությանը համապատասխան տենդերների ուսումնասիրություն և ընտրություն։
- Տենդերային փաստաթղթերի, տեխնիկական և գնային առաջարկների նախապատրաստում։
- Հայտերի լրացում և ներկայացում սահմանված ժամկետներում։
- Պետական գնումների էլեկտրոնային համակարգերում աշխատանք։
- Մրցույթների պայմանների, պահանջների և ժամկետների մանրամասն ուսումնասիրություն։
- Մատակարարների և գործընկերների հետ հաղորդակցություն՝ անհրաժեշտ գնային առաջարկների և փաստաթղթերի ձեռքբերման նպատակով։
- Տենդերների ընթացքի վերահսկում և արդյունքների ամփոփում։
- Հաղթող տենդերների դեպքում պայմանագրային գործընթացի հետ կապված աշխատանքների համակարգում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձ գնումների, մատակարարման և լոգիստիկայի ոլորտում 3-5 տարվա,
- Պարտադիր հմտություններ՝ համակարգչային անհրաժեշտ գիտելիքների իմացություն,
- Անգլերենի և ռուսերենի իմացությունը պարտադիր։
- Վերլուծական մտածողություն և տեղեկատվության արագ մշակման ունակություն։
- Կազմակերպվածություն, ճշտապահություն և ժամկետների պահպանման կարողություն։
MM Mining ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին՝ նպատակ ունենալով զարգացնել շինարարության ոլորտը՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգյաներ և համաշխարհային ստանդարտներին համապատասխանեցված մոտեցումներ:Այսօր ընկերությունը զարգանում է մի շարք հեռանկարային շինարարական ծրագրերով՝ ներդրումներ կատարելով ինչպես տեխնոլոգիական արդիականացման, այնպես էլ մարդկային ռեսուրսների զարգացման մեջ: