Գլխավոր տնօրենի օգնական
Աջափնյակ բժշկական կենտրոն
Նկարագրություն
"Աջափնյակ" Բժշկական Կենտրոնը հանդիսանում բազմապրոֆիլ ժամանակակից և առաջատար բժշկական հաստատություն։ Կենտրոնում գլխավոր տնօրենի օգնականի հաստիքի համար հայտարարվում է մրցույթ
Պարտականություններ
- Բժշկական կենտրոնի տարբեր ստորաբաժանումների աշխատակաիցների և ղեկավարներին տնօրենի կողմից տրված հանձնարարականների կատարման օժանդակում, վերահսկում և կատարում։
- Որակի հսկողության հարցերում որակի պատասխանատու մենեջերիմ աշխատանքի օժանդակում
- Տարբեր գործընկերների և կազմակերպությունների հետ բանակցությունների կազմակերպում և ընթացքի մասնակցում, արդյունքների և պայմանավորվածությունների հետևողական հսկում
- Տնօրենի կողմից հանձնարարված կազմակերպչական և հարկլինիկական աշխատանքների կատարում
- Ներքին կազմակերպչական կանոնակարգի և անձնակազմի ուսուցման գործընթացների կազմակերպում և վերահսկում
- Տնօրենի անունից տարբեր կառույցներում ներկայացում, բանակցում։
Պահանջներ
- Բարձրագույն բժշկական կրթությունը պարտադիր է
- MBA կրթությունը համարվում է կարևոր առավելություն, Մենեջմենթի դասընթացներ կամ կառավարման կրթությունը պարտադիր է
- Բժշկական ոլորտում կառվարչական աշխատանքային փորձը համարվում է առավելություն
- Համակարգչային վարժ գիտելիքներ MS Office (Word, Excel, PowerPoint, Adobe )
- SMM հմտություններ և բանական գիտելիքներ
- Բժշկական Անձնակազմի հետ մասնագիտական աշխատանքի փորձ
Հավելյալ նշումներ
Երկուշաբթի - ուրբաթ - 09։00 - 18։00
Շաբաթ - 09։00 - 16։30
Լեզուների իմացություն - Հայերեն, Ռուսերեն, Անգլերեն
Աշխատավարձ (մաքուր) - սկսած 280 000 ՀՀ դրամ։
Փորձառու դիմորդների համար աշխատավարձի չափը քննարկվում է առանձին։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Եթե Ձեր գիտելիքները, որակական ցուցանիշները մասամբ են համապատասխանում, հորդորում ենք դիտել մեր մյուս հայտարարությունները։
Առկա է չհատուցվող և վճարվող փորձաշրջան
Հիմնադրման օրվանից Աջափնյակ բժշկական կենտրոնի տեսլականն էր՝ լինել բարձրորակ բժշկական ծառայություններ մատուցող առաջատար կենտրոններից մեկը։
Մենք ստեղծել ենք մի կենտրոն, որն առանձնանում է գերժամանակակից բժշկական սարքավորումներով, բարձրակարգ սպասարկմամբ, անհատական մոտեցումով։
Մեր կենտրոնի առաքելությունը առողջապահության ոլորտում որակ և անվտանգություն ապահովելն է, իսկ նվիրվածությունը բժշկական կենտրոնին, մեր գործընկերների և բժիշկների թիվ մեկ նպատակն է, որը բոլորս ձգտում ենք իրականացնել ամեն օր։
Մեզ մոտ աշխատում են փորձառու մասնագետներ՝ մասնագիտացած տարբեր ոլորտներում՝ սրտաբանություն, նյարդաբանություն, էնդոկրինոլոգիա, օրթոպեդիա, գինեկոլոգիա, վիրաբուժություն, ատամնաբուժություն և այլն ։
Մենք ստեղծել ենք ամենահարմարավետ պայմանները պացիենտի պատշաճ ու լիարժեք բուժման համար։