Գլխավոր տնօրենի օգնական
Արմբիըր ՍՊԸ
Նկարագրություն
Կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում պարտաճանաչ և պատասխանատու, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացությամբ, առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ ունեցող իգական սեռի գլխավոր տնօրենի օգնականի:
Պարտականություններ
- Ժամանակին և պատշաճ կերպով կատարել գլխավոր տնօրենի հանձնարարությունները, աջակցել ամենօրյա գործերի պլանավորման հարցում,
- Ընդունել մուտքային հեռախոսազանգեր, տրամադրել ուղղված հարցերի վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն կամ անհրաժեշտության դեպքում ուղղորդել համապատասխան մասնագետին,
- Իրականացնել ընկերության գործավարության և փաստաթղթաշրջանառության աշխատանքները,
- Հետևել սոցիալական էջերին, վարել էլեկտրոնային նամակագրություն,
- Իրականացնել հյուրերի ու այցելուների ընդունելություն և հյուրասիրություն,
- Պաշտոնից բխող այլ պարտականություններ:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
- Համակարգչային բազային գիտելիքներ՝ MS Office փաթեթի իմացություն (Microsoft Word, Excel),
- SMM միջին իմացություն,
- Աշխատանքային փորձ՝ ոչ պակաս, քան 2 տարի,
- Թիմում աշխատելու կարողություն,
- Ճշտապահություն, պարտաճանաչություն, պատասխանատվության բարձր զգացում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա՝ 09:00-18:00,
Աշխատավարձը՝ 250.000 + բոնուսային համակարգ։