Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գլխավոր տնօրենի օգնական

«Զանգակ» հրատարակչություն

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ`
26.12.2024
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Զանգակ» հրատարակչությունն աշխատանքի է հրավիրում բարեկիրթ և ժպտադեմ Գլխավոր տնօրենի օգնականի, ով կապահովի հրատարակչության ընդունարանի ջերմ և հյուրընկալ մթնոլորտը։

Պարտականություններ

  • աջակցել գլխավոր տնօրենի ընթացիկ աշխատանքների պլանավորմանը և իրագործմանը,
  • ապահովել գործընկերների հետ կապը,
  • կազմակերպել և համակարգել աշխատանքային հանդիպումներ, աշխատաժողովներ և այլ միջոցառումներ,
  • կազմակերպել տնօրենի գործուղումները, անհրաժեշտության դեպքում՝ ուղեկցել նրան,
  • պատասխանել հեռախոսազանգերին,
  • կազմակերպել հյուրերի ընդունելություն,
  • իրականացնել պաշտոնից բխող այլ գործառույթներ։

Պահանջներ

  • բարձրագույն կրթություն,
  • աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • հայերենի, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
  • համակարգչային գիտելիքներ (MS Օffice փաթեթի իմացություն),
  • կազմակերպչական հմտություններ,
  • բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ,
  • արագ կողմնորոշվելու և արագ ըմբռնելու կարողություն,
  • թիմայնություն։

Լրացուցիչ տեղեկություններ

Աշխատանքի հասցեն՝ ք․ Երևան, Կոմիտաս 49/2:

Աշխատանքը հնգօրյա՝ ժամը 09:00-17:30:

Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան, Կոմիտասի պողոտա 49/2
Phone
Հեռ.
+37411223366
«Զանգակ» հրատարակչությունը հատկապես հայտնի է որպես ուսումնական գրականության, մասնավորապես դպրոցական դասագրքերի հրատարակմամբ զբաղվող ընկերություն: Այն տարածաշրջանի առաջատար դասագրքաստեղծ հաստատություններից մեկն է: «Զանգակը» հրատարակում է նաև մանկական, գեղարվեստական գրքեր, բառարաններ, քարտեզներ, գիտական ամսագրեր և այլն:
Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում