
Գլխավոր տնօրենի օգնական
ԱԼՖԱ-ՖԱՐՄ ՓԲԸ
Նկարագրություն
«Ալֆա-Ֆարմ» ընկերությունը աշխատանքի է հրավիրում կազմակերպչական ու պլանավորման հմտություններով մասնագետի, ով իրականացնելու է ընկերության ադմինիստրատիվ-կազմակերպչական աշխատանքները, ապահովելու է կապը տնօրինության ու ներքին ստորաբաժանումների, ինչպես նաև արտաքին գործընկերների հետ։
Պարտականություններ
-ողովների, քննարկումների նախապատրաստում, կազմակերպում, անհրաժեշտ նյութերի տրամադրում,
-Տնօրինության հանդիպումների ժամանակացույցի կազմում, հետևում դրանց իրականացմանը,
-Հանդիպումների արձանագրությունների կազմում և շրջանառում,
-Արտաքին գործընկերների հետ նամակագրության վարում, Ընկերության ընդհանուր գործունեությանն առչվող հարցումների պատասխանում, գրությունների պատրաստում,
-Ղեկավար անձնակազմի գործուղումներին և աշխատանքային այցերին առնչվող կազմակերպչական աշխատանքների իրականացում,
-Ընկերության փաստաթղթաշարջանառության ապահովում, տնօրինության ընդհանուր բնույթի հրամանների կազմում և շրջանառում,
-Տնօրենի և Ընկերության այլ ստորաբաժանումների ղեկավարների միջև կապի ապահովում,
-Միջազգային գործընկերների հետ հաղորդակցության ապահովում,
-Անհրաժեշտության դեպքում հայերենից անգլերեն/ռուսերեն և հակառակը թարգմանությունների կատարում,
-Ընկերությանն ուղղված հարցումների վերաբերյալ համապատասխան տեղեկատվության տրամադրում կամ փոխանցում համապատասխան ստորաբաժանմանը,
-Ներքին պահանջագրերի ճիշտ հասցեավորում, ուղղորդում ու կոորդինացում։
Պահանջներ
-Ադմինիստրատիվ, կազմակերպչական աշխատանքների փորձ,
-Բարձրագույն կրթություն,
-Գրավոր և բանավոր հաղորդակցման, մարդկանց հետ շփվելու գերազանց հմտություններ,
-Կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտություններ,
-Միաժամանակ մի քանի աշխատանքներ կատարելու ունակություն,
-Թիմում աշխատելու հմտություններ,
-Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
-Microsoft Office ծրագրերի իմացություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքը հնգօրյա է: Աշխատանքային ժամերը՝ 09.00-18.00:
Համապատասխան թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել ստորև նշված էլ. հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով «Գլխավոր տնօրենի օգնական»:
«Ալֆա Ֆարմ» դեղագործական ընկերությունը հիմնադրվել է 1996 թ.-ին: Ներկայումս ընկերությունը զբաղեցնում է առաջատար դիրք Հայաստանի դեղագործական շուկայում և շուրջ 30 տարի հաջողությամբ զբաղվում է դեղամիջոցների ներկրմամբ, մեծածախ և մանրածախ առևտրով: Ընկերությունն իրականացնում է ուղղակի ներմուծումներ ավելի քան 70 համաշխարհային առաջատար արտադրողներից` այդ թվում Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, ԱՊՀ երկրներից, Հնդկաստանից եւ այլն, միաժամանակ համագործակցում է նաեւ տեղական արտադրողների հետ: Մեր գործընկերներն են հանդիսանում այնպիսի հայտնի ընկերություններ ինչպիսիք են` "Les Laboratories Servier”, "Sanofi-Aventis”, "Abbott”, "Berlin-Chemie AG”, "Novartis Consumer”, "Bayer Consumer”, "Hoffman-La Roche”, "Nycomed Austria”, "Pfizer” և այլն: Ընկերության ժամանակակից լոգիստիկ կենտրոնը սարքավորված է առաջնակարգ հոսքագծային տեխնիկայով, որը համապատասխանում է դեղամիջոցների պահպանման, մշակման և բաց թողնման ամենախիստ պահանջներին: Լոգիստիկ կենտրոնի բարձր թողունակությունը հնարավորություն է տալիս ժամանակին և որակյալ կազմակերպել մեր կողմից իրացվող տեսականու առաքումն ավելի քան 600 դեղատներ և 150 բուժհաստատություններ: «Ալֆա Ֆարմ» դեղատների ցանցը բաղկացած է 170 դեղատներից, այդպիսով հանդիսանալով հանրապետությունում ամենամեծ և աշխարհագրորեն սփռված ցանցը: Ցանցի դեղատները գործում են Երևան, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան, Վայք, Սևան, Մարտունի, Աբովյան, Հրազդան, Արմավիր, Արարատ, Կապան քաղաքներում և նախատեսվում է էլ ավելի ընդլայնել ցանցի աշխարհագրությունը, այդպիսով հասանելի դառնալով ՀՀ ողջ տարածքում: Մեր ընկերության աշխատակազմը բաղկացած է ավելի քան 900 աշխատակիցներից, որոնց թվում են ընկերության ուսուցման կենտրոնում շարունակական կրթություն ստացող բարձրակարգ դեղագետները, լոգիստիկայի մասնագետները, վաճառքի մենեջերները և ղեկավար անձնակազմը: Մեր ամենօրյա աշխատանքի նպատակն է աջակցել տարբեր հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարին, օգնել մայրերին ճիշտ կերակրել իրենց երեխաներին, առաջարկել բարձրորակ կոսմետիկա և օպտիկա: Starting from 1996, Alfa-Pharm has been successfully engaged in the import, wholesaling and retailing of medicines in Armenia. Company has straight delivery from leading European and American manufacturers and has positioned itself as a reliable partner of companies such as "Les Laboratories Servier”, "Sanofi-Aventis”, "Abbott”, "Berlin-Chemie AG”, "Novartis Consumer”, "Bayer Consumer”, ”Astelas”, "Actavis”, "Hoffman-La Roche”, "Nycomed Austria”, "Philco pharma”,"Pfizer”, etc.. The central distribution area of 3600 q.m. is equipped with the state-of-the-art computer controlled conveying storage system that meets all the requirements of the quality control. The storage capacity allows timely and accurate delivery of products to over 600 pharmacies and 150 other medical entitles. The own chain of "Alfa Pharm” consists of 170 pharmacies which are located in many regions of Armenia. The pharmacies are located in the cities Yerevan, Gyumri, Vanadzor, Stepanavan, Vaik, Sevan, Martuni, Abovian, Razdan, Armavir and Ararat. Alfa-Pharm employs over 900 people, including pharmacists, operators, sales staff, operations managers, and the administration. Our employees undergo continued education program in the training centre of the Company. Their day to day work is aimed at helping people of our country feel healthy, provide babies with proper food and use the right cosmetics and optics.