Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Գործադիր, Մենեջմենթ, Ռեստորաններ, Հանրային Սնունդ
Վերջնաժամկետ`
30.09.2026

Նկարագրություն

Մենք փնտրում ենք փորձառու և արդյունքակենտրոն Գլխավոր տնօրեն, ով կստանձնի ընկերության ընդհանուր կառավարման, ֆինանսական արդյունքի, ստորաբաժանումների արդյունավետ փոխգործակցության և զարգացման պատասխանատվությունը։

Մենք փնտրում ենք ոչ թե պարզապես փորձառու ռեստորատոր, այլ բիզնեսի ղեկավար, ով կարող է ամբողջ ընկերությունը կառավարել որպես մեկ միասնական համակարգ։

Պարտականություններ

Գլխավոր տնօրենը պատասխանատու է ամբողջ ցանցի ֆինանսական արդյունավետության համար՝

  • հասույթ և շահույթ,
  • շահութաբերություն,
  • բյուջեի կատարում,
  • աշխատավարձային ֆոնդ,
  • Food Cost և Beverage Cost,
  • գնումների ծախսեր,
  • պահեստային կորուստներ,
  • դուրսգրումներ,
  • արտադրության արդյունավետություն,
  • յուրաքանչյուր ռեստորանի ֆինանսական արդյունք։

Պետք է կարողանա հասկանալ ոչ միայն՝ որքան է ընկերությունը վաստակում, այլ նաև որտեղ և ինչու է գումար կորցնում։

  • Ամբողջ ցանցի ֆինանսական արդյունավետության կառավարում՝ հասույթ, շահույթ, շահութաբերություն, բյուջե և ծախսեր։
  • Food Cost, Beverage Cost, գնումների, պահեստային կորուստների, դուրսգրումների և արտադրության արդյունավետության վերահսկում։
  • Յուրաքանչյուր ռեստորանի ֆինանսական արդյունքների վերլուծություն և շեղումների պատճառների բացահայտում։
  • Ղեկավարների KPI-ների սահմանում, առաջադրանքների և ժամկետների հստակեցում, արդյունքների վերահսկում։
  • Կառավարչական պարբերական հանդիպումների անցկացում և ստորաբաժանումների աշխատանքի համակարգում։
  • Ղեկավարների արդյունավետության գնահատում, զարգացում և անհրաժեշտության դեպքում կադրային որոշումների կայացում։
  • Բրենդ-շեֆի, արտադրության, պահեստի, հաշվապահության, զարգացման և ռեստորանների միջև արդյունավետ համագործակցության ապահովում։
  • Խնդիրների դեպքում պատասխանատուների, գործողությունների պլանի և վերջնարդյունքի վերահսկում։
  • Սեփականատերերի հետ համատեղ ռազմավարական նպատակների, բյուջեի և զարգացման առաջնահերթությունների սահմանում։
  • Ռազմավարական որոշումների վերածում հստակ առաջադրանքների, չափելի KPI-ների և պատասխանատվության։

Գլխավոր տնօրենը պետք է կարողանա ոչ միայն ապահովել հասույթի աճ, այլև հասկանալ՝ որտեղ և ինչու է ընկերությունը կորցնում գումար՝ ապահովելով կայուն շահութաբերություն։

Պահանջներ

  • Ղեկավար պաշտոններում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ։
  • Մի քանի ղեկավարների կամ ֆունկցիոնալ ստորաբաժանումների կառավարման փորձ։
  • Ղեկավարների միջոցով կառավարման փորձ, այլ ոչ միայն շարքային անձնակազմի անմիջական կառավարում։
  • Ընկերության ֆինանսական արդյունքի համար պատասխանատվության փորձ։
  • P&L, Budget, Cash Flow և բիզնեսի հիմնական ֆինանսական ցուցանիշների իմացություն։
  • Բյուջետավորման և բյուջեի կատարման վերահսկման փորձ։
  • Ղեկավարների համար KPI համակարգի ներդրման և կառավարման փորձ։
  • Ծախսերի օպտիմալացման փորձ։
  • Կազմակերպչական կառուցվածքի ձևավորման կամ վերակազմակերպման փորձ։
  • Փոփոխությունների կառավարման և նոր բիզնես գործընթացների ներդրման փորձ։

Ցանկալի

  • Ռեստորանային ցանցի, խոշոր ռեստորանային նախագծի կամ HoReCa ոլորտի ընկերության կառավարման փորձ։
  • Բազմաճյուղ բիզնեսի կառավարման փորձ։
  • Ֆինանսական և օպերացիոն ցուցանիշների կառավարման խորքային փորձ։

Հավելյալ նշումներ

Մենք ակնկալում ենք ղեկավար, ով ունի՝

  • համակարգային և վերլուծական մտածողություն,
  • ուժեղ առաջնորդական հմտություններ,
  • պատասխանատվության զգացում,
  • ֆինանսական գրագիտություն,
  • որոշումներ կայացնելու ունակություն,
  • ոչ պոպուլյար որոշումներ կայացնելու պատրաստակամություն,
  • բանակցելու և ազդեցություն գործելու կարողություն,
  • ուժեղ ղեկավարների հետ աշխատելու ունակություն,
  • լիազորությունները արդյունավետ պատվիրակելու կարողություն,
  • հուզական կայունություն,
  • պահանջկոտ, բայց ոչ ավտորիտար կառավարման ոճ,
  • բիզնեսն ամբողջությամբ տեսնելու կարողություն։

Գլխավոր տնօրենը չպետք է լինի այն ղեկավարը, ով փորձում է ամեն ինչ անձամբ անել։

Նա պետք է կարողանա կառուցել այնպիսի համակարգ, որտեղ յուրաքանչյուր ղեկավար գիտի՝

ինչի համար է պատասխանատու → ինչ արդյունք պետք է ապահովի → ինչպես է չափվելու արդյունքը → ինչ ժամկետում պետք է այն ապահովվի։

Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում