Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գլխավոր սոցիալական աշխատող «Սևան» քրեակատարողական հիմնարկում

ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայություն

Աշխատավայր` Հրազդան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 267,072 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Այլ Ոլորտներ, Հոգեբանություն, Սոցիալական Խնամք
Վերջնաժամկետ`
26.08.2026

Նկարագրություն

Միացի´ր մեզ՝ մարդակենտրոն և պրոֆեսիոնալ քրեակատարողական ծառայություն ձևավորելու ճանապարհին։

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտարարում է աշխատանքի ընդունելություն՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական, իրավական աշխատանքների բաժնի գլխավոր սոցիալական աշխատողի թափուր պաշտոնի համար։ Կարող են դիմել այն մասնագետները, ովքեր ունեն Հանրային ծառայության առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային փորձ կամ սոցիալական աշխատանքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային փորձ։

Պարտականություններ

  • Դատապարտյալի սոցիալական խնդիրների լուծման նպատակով, ըստ անհրաժեշտության տրամադրում է խորհրդատվություն
  • Մասնակցում է կալանավորված անձանց և դատապարտյալների օգտակար զբաղվածությանն ուղղված նախաձեռնությունների զարգացման և իրականացման աշխատանքներին
  • Իրականացնում է աշխատանքներ կալանավորված անձի և դատապարտյալի կրթական
    հնարավորությունների, մասնագիտական հմտությունների զարգացման համար
  • Մասնակցում է դատապարտյալներին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու, ուղղիչ հիմնարկի տեսակը մեկուսացվածության առավել ցածր (բարձր) աստիճանի փոխելու, ներման խնդրագիր ներկայացնելու և այլ բնութագրերի կազմման աշխատանքներին.
  • Իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ` կալանավորված անձանց դատապարտյալների ամուսնությունների գրանցման, կենսաթոշակների նշանակման նպատակով
  • Պատժախցում գտնվող կալանավորված անձանց և դատապարտյալների հետ իրականացնում է սոցիալական աշխատանք.
  • Աջակցում է հաշմանդամություն ունեցող կալանավորված անձանց պետական սոցիալական ծառայություններ ստանալու հարցերում
  • Աջակցում է կալանավորված անձանց և դատապարտյալներին` կապի միջոցներից և կրպակից օգտվելու, ծանրոցներ, փաթեթներ և հանձնուքներ, դրամական փոխանցումներ, թերթեր, ամսագրեր, նամակներ ստանալու, տեսակցությունների տրամադրման հարցերում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանքի ոլորտում
  • Հանրային ծառայության առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային փորձ կամ սոցիալական աշխատանքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային փորձ։
  • Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, նախաձեռնող և պատասխանատու:

Հավելյալ նշումներ

Պաշտոն զբաղեցնող ծառայողները

  • Ամսական ստանում են համապատասխան հավելումներ, ինչպես նաև կատարողականի գնահատման արդյունքներով կիսամյակային պարգևատրումներ
  • Ծառայության անցկացման վայրից 30 և ավելի կիլոմետր հեռավորությամբ սեփականության իրավունքով բնակմակերես չունեցող ծառայողներն ապահովվում են վարձակալված բնակարանի դիմաց դրամական փոխհատուցմամբ,
  • Ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին տրամադրվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն ու սպասարկում,
  • Ծառայողներն ունեն արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ ձեռք բերելու հնարավորություն,
  • Ծառայությունից արձակվող և հերթական արձակուրդից չօգտված (կամ մասամբ օգտված) ծառայողներն օգտվում են չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց դրամական փոխհատուցում ստանալու իրավունքից,
  • Ծառայողներին տարվա ընթացքում մեկ անգամ տրվում է դրամական օգնություն` պաշտոնային դրույքաչափի չափով` ամուսնության կամ տարերային աղետի հետևանքով նրան սեփականության իրավունքով պատկանող գույքին վնաս պատճառվելու կամ նրա կամ նրա ընտանիքի անդամի երկարատև հիվանդության կամ ընտանիքի անդամի մահվան դեպքերում։
Ընկերության մասին
address
Հասցե
Հայաստան, 0061, Երևան Արշակունյաց պող., 63 շենք
address
Աշխատակիցների քանակ
1001+
Phone
Հեռ.
+374 60 373755

1919թ. հունվարի 7-ին ազատազրկման վայրերը՝ բանտերը, Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարության որոշմամբ հանձնվեցին արդարադատության նախարարությանը, և ստեղծվեց «Բանտային տեսուչ» կառույցը ազատազրկման վայրերի աշխատանքը կազմակերպելու և վերահսկելու լիազորությամբ:

Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո՝ 1921թ. ապրիլին, ՀԽՍՀ արդարադատության ժողկոմիսարիատի կազմում ստեղծվեց ուղղիչ-պատժական բաժին, իսկ բանտերը վերանվանվեցին «Ուղղիչ տներ»:

1923 – 1926 թթ. անվանվեց ուղղիչ աշխատանքային բաժին, իսկ 1926թ. կալանավայրերի բաժին, որը գործել է ՀԽՍՀ ՆԳ ժողկոմիսարիատի բաժնում:

1930-1934 թթ. համակարգը հանձնվեց ՀԽՍՀ արդարադատության ժողկոմիսարիատի ենթակայությանը, իսկ հետագա տարիներին գործեց ՀԽՍՀ ՆԳ ժողկոմիսարիատի (ՀԽՍՀ ՆԳ նախարարություն) ենթակայության ներքո: Կրել է տարբեր անվանումներ.

1938թ. – Բանտային բաժին

1959թ. – Ուղղիչ-աշխատանքային գաղութների վարչություն

1962թ. – Կալանավայրերի վարչություն

1969թ. – Ուղղիչ-աշխատանքային հիմնարկների վարչություն

1988թ. – Ուղղիչ գործերի վարչություն

1991թ. – Քրեական պատիժների իրականացման վարչություն

2001թ. Քրեական պատիժների իրականացման վարչությունը ենթակա ստորաբաժանումներով հանձնվել է ՀՀ արդարադատության նախարարության ենթակայությանը և առ այսօր գործում է որպես ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն՝ կենտրոնական մարմնով և 10 հիմնարկներով:

2018 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հոկտեմբերի 19-ը սահմանվեց որպես Քրեակատարողական ծառայողի օր։

Տեսնել ավելին
Առավելություններ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Family medical insurance
Բժշկական ապահովագրություն ընտանիքի համար
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում