Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գլխավոր ինժեներ / Շինարարության ղեկավար

Սթրաքթ ՓԲԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Ինժեներական, Ճարտարապետություն, Շինարարություն
Վերջնաժամկետ`
27.12.2026

Նկարագրություն

«Սթրաքթ» ՓԲԸ-ն փնտրում է բարձրագույն ինժեներաշինարարական կրթությամբ, մասնագիտական հարուստ փորձով և կազմակերպչական հմտություններով Շինարարության ղեկավարի / Գլխավոր ինժեների՝ ընկերության շինարարական նախագծերի արդյունավետ իրականացումն ապահովելու համար։

Պարտականություններ

  • Շինարարական նախագծերի իրականացման ընդհանուր տեխնիկական ղեկավարում և վերահսկողություն,
  • Շինարարական աշխատանքների պլանավորում, կազմակերպում և համակարգում,
  • Աշխատանքների որակի, ժամկետների, ծավալների և տեխնոլոգիական գործընթացների վերահսկողություն,
  • Նախագծային, նախահաշվային և տեխնիկական փաստաթղթերի ուսումնասիրություն և վերլուծություն,
  • Շինարարական գործընթացում առաջացող տեխնիկական խնդիրների բացահայտում և արդյունավետ լուծումների մշակում,
  • Կապալառուների, ենթակապալառուների և ինժեներատեխնիկական անձնակազմի աշխատանքների համակարգում,
  • Շինարարական նորմերի, տեխնիկական պահանջների և անվտանգության կանոնների պահպանման ապահովում,
  • Կատարված աշխատանքների տեխնիկական գնահատում և հաշվետվությունների ներկայացում ղեկավարությանը։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ շինարարական ճարտարագիտության ոլորտում,
  • Առնվազն 7 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ շինարարության ոլորտում, որից առնվազն 3 տարին՝ ղեկավար պաշտոնում,
  • Խոշորածավալ շինարարական նախագծերի իրականացման և կառավարման փորձ,
  • Շինարարական տեխնոլոգիաների, նորմատիվ պահանջների և տեխնիկական գործընթացների խորքային իմացություն,
  • Նախագծային և տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատելու հմտություններ,
  • Թիմի ղեկավարման, աշխատանքների պլանավորման և որոշումների կայացման կարողություն,
  • Բարձր պատասխանատվություն, ինքնուրույնություն և համակարգված աշխատելու ունակություն։

Մենք առաջարկում ենք՝

  • Մասնակցություն խոշորածավալ և հետաքրքիր շինարարական նախագծերի,
  • Կայուն և երկարաժամկետ աշխատանք,
  • Մասնագիտական զարգացման և առաջընթացի հնարավորություն,
  • Մրցունակ վարձատրություն՝ համապատասխան փորձին և որակավորմանը
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում