Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գլխավոր ինժեներ (Մ/պլաստե և մետաղական կոնստրուկցիաների արտադրության)

Էյ Էմ Գրուպ

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 700,000-1,000,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Ճարտարապետություն, Շինարարություն
Վերջնաժամկետ`
15.12.2024
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Էյ Էմ Գրուպ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում Մ/պլաստե և մետաղական կոնստրուկցիաների արտադրության կամ հարակից ոլորտում փորձառնություն ունեցող պատասխանատու և մանրուքներին ուշադրություն դարձնող գլխավոր ինժեների` իր ինժեներական թիմին միանալու համար։

Պարտականություններ

1․ Հիմնական պրոյեկտների նախագծում ու չափագրություն, ինքնարժեքի սահմանում

  • Արտադրական և ինժեներական պահանջներին համապատասխան գծագրերի կազմում AutoCad համակարգի միջոցով։
  • Հատակագծերի կամ մասնագրերի հիման վրա նախապես մշակված գծագրերով նախահաշիվների կազմում
  • Նախագծերի շահութաբերության հաշվարկի իրականացում
  • Չափագրման աշխատանքների իրականացում
  • Չափագրման աշխատանքների իրականացման ժամանակ պատվիրատուի հետ ապրանքատեսականու որոշում
  • Վերջնական գնառաջարկի ստացում ու գծագրերի կորեկցիա, ամփոփում
  • Տեղադրման աշխատանքների իրականացման ու խնդիրների բացահայտման դեպքում այց պատվիրատուին

2․ Ինժեներական ստորաբաժնման ընդհանուր համակարգում

  • Սեփական գործերի ու ինժեներական բաժնի մյուս աշխատակիցների աշխատանքների պլանավորում ու պրոյեկտների փուլային բաժանումներ, ինչպես նաև ժամկետայնության ու որակի պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացում
  • Ինժեներական բաժնի մյուս աշխատակիցների աշխատանքների համակարգում
  • Ինժեներական ստորաբաժանման մյուս աշխատակիցների կողմից իրականացված գծագրերի վերանայում և հաստատում
  • Անհրաժեշտության դեպքում սկսնակ մասնագետների համար մենթորության իրականացում
  • Ինժեներական ստորաբաժանման ներսում պրոյեկտների բաշխում ու առաջնահերթությունների սահմանում
  • Ինժեներական անձնակազմի հավաքագրման փուլերի մասնակցություն

Պահանջներ

  • Աշխատանքային փորձ - ոլորտային փորձը կարևոր է այս հաստիքում հաջողությունների հասնելու համար
  • MS Excel ծրագրի իմացություն
  • Գծագրական Autocad ծրագրերի իմացություն, քանի որ վերջինս հանդիսանում է հիմնական աշխատանքային գործիք
  • Bitrix24 ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Արագ կողմնորոշվելու ունակություն
  • Ժամանակի կառավարման հմտություն

Հավելյալ նշումներ

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ մրցակցային է և հիմնված ինչպես կատարողականով, այնպես էլ հավելյալ գործակիցների հիման վրա մշակված բոնուսային համակարգով։

  • Աշխատանքային գրաֆիկ` 6-օրյա
  • Աշխ. ժամեր 9:00-18:00, շաբաթ՝ 10։00-15։00
Ընկերության մասին
address
Հասցե
Երվանդ Քոչար 8/2
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
055588425

«Էյ Էմ Գրուպ» ՍՊԸ իրականացնում է ալյումինե և մետաղապլաստե պատուհանների, դռների, ներքին և արտաքին ձևավոր, նկարազարդ և նախշազարդ վիտրաժների, ցուցափեղկերի, ապակե և մետաղական բազրիքների, ապակե լոգախցիկների պատրաստում և տեղադրում, ինչպես նաև շենքերի, շինությունների, առանձին օբյեկտների արտաքին ձևավորում՝ ալյուկոբոնդե պանելներով։ Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը լայն է և ընդգրկուն։ Յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերվում է անհատական մոտեցում, իսկ շինարարական կազմակերպությունների հետ համագործակցությունը դրված է բարձր պատասխանատվության, վստահության, մատուցված ծառայությունների բարձր որակի և անթերի իրականացման հիմքերի վրա։ Ընկերության առաքելությունն է. ստեղծել հնարավորություն անհատ հաճախորդների և կազմակերպությունների համար իրականացնել անհատական բնակելի տների, բնակարանների, հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների ջերմամեկուսացումը և ձայնամեկուսացումը բարձրորակ դռներով և պատուհաններով, ինչպես նաև վերջիններիս արտաքին ձևավորումը յուրօրինակ դիզայնով և նյութերով։ Ընկերության նպատակն է. մատուցել որակյալ, անթերի արտադրանք և ծառայություն հաճախորդներին՝ ստացված արդյունքներով ապահովելով կազմակերպության հետագա աճը, կատարելագործումը և մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնումը։

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում