Գլխավոր ինժեներ
«Առ Ալլոյս Թրեյդինգ» ՍՊԸ
Նկարագրություն
«Առ Ալլոյս Թրեյդինգ» ընկերությունը փնտրում է ԳԼԽԱՎՈՐ ԻՆԺԵՆԵՐ
Աշխատանքի վայր՝ Արմավիր
«Առ Ալլոյս Թրեյդինգ» ընկերությունը, որն արդեն 2014 թվականից գործում է մետալուրգիայի ոլորտում, հրավիրում է աշխատանքի փորձառու Գլխավոր ինժեների։
Պարտականություններ
- Արտադրական սարքավորումների և ինժեներական համակարգերի անխափան աշխատանքի ապահովում։
- Սարքավորումների տեխնիկական վիճակի վերահսկում։
- Վթարների և տեխնիկական խափանումների կանխարգելման աշխատանքների կազմակերպում։
- Սարքավորումների սպասարկման, վերանորոգման և տեխնիկական աշխատանքների պլանավորում։
- Տեխնիկական խնդիրների վերլուծություն և լուծումների առաջարկում։
- Տեխնիկական անձնակազմի աշխատանքի կազմակերպում և վերահսկում։
- Արտադրական անվտանգության և տեխնիկական պահանջների պահպանման վերահսկում։
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն։
- Արտադրական կամ արդյունաբերական ոլորտում աշխատանքային փորձ։
- Մեխանիկական և/կամ էլեկտրական սարքավորումների շահագործման սկզբունքների իմացություն։
- Տեխնիկական խնդիրները արագ գնահատելու և լուծելու ունակություն։
- Կազմակերպչական և ղեկավարական հմտություններ։
- Պատասխանատվության բարձր զգացում և նախաձեռնողականություն։
Հավելյալ նշումներ
- Կայուն աշխատանք արդյունաբերական ընկերությունում։
- Մասնագիտական զարգացման հնարավորություն։
- Աշխատանքային գրաֆիկ՝ հերթափոխային։
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց CV-ն կամ կապ հաստատել մեզ հետ։
«Առ Ալլոյս Թրեյդինգ» ընկերությունը 2014 թվականից գործունեություն է ծավալում մետալուրգիայի ոլորտում՝ Արմավիր քաղաքում։
Ընկերությունը մասնագիտացված է մոլիբդենի խտանյութի մշակման և ֆեռոմոլիբդենի արտադրության մեջ՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ և լաբորատոր վերահսկողություն։
2022 թվականից հանդիսանում է ՀՀ խոշոր հարկատու և ապահովում է կայուն աշխատանքային միջավայր ու մասնագիտական աճի հնարավորություն։