Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գլխավոր ինժեներ

Էյ Էմ Գրուպ

Ոլորտ` Ինժեներական, Ճարտարապետություն, Շինարարություն
Վերջնաժամկետ` 11.06.2025
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական 800,000-1,000,000
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու

Նկարագրություն

«Էյ Էմ Գրուպ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում Մ/պլաստե և մետաղական կոնստրուկցիաների արտադրության կամ հարակից ոլորտում փորձառնություն ունեցող Գլխավոր ինժեների:

Պարտականություններ

1․ Հիմնական պրոյեկտների նախագծում ու չափագրություն, ինքնարժեքի սահմանում՝

  • Արտադրական և ինժեներական պահանջներին համապատասխան գծագրերի կազմում AutoCad համակարգի միջոցով,
  • Հատակագծերի կամ մասնագրերի հիման վրա նախապես մշակված գծագրերով նախահաշիվների կազմում,
  • Նախագծերի շահութաբերության հաշվարկի իրականացում,
  • Չափագրման աշխատանքների իրականացում,
  • Չափագրման աշխատանքների իրականացման ժամանակ պատվիրատուի հետ ապրանքատեսականու որոշում,
  • Վերջնական գնառաջարկի ստացում ու գծագրերի կորեկցիա, ամփոփում,
  • Տեղադրման աշխատանքների իրականացման ու խնդիրների բացահայտման դեպքում այց պատվիրատուին։

2․ Ինժեներական ստորաբաժնման ընդհանուր համակարգում՝

  • Սեփական գործերի ու ինժեներական բաժնի մյուս աշխատակիցների աշխատանքների պլանավորում ու պրոյեկտների փուլային բաժանումներ, ինչպես նաև ժամկետայնության ու որակի պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացում,
  • Ինժեներական բաժնի մյուս աշխատակիցների աշխատանքների համակարգում,
  • Ինժեներական ստորաբաժանման մյուս աշխատակիցների կողմից իրականացված գծագրերի վերանայում և հաստատում,
  • Անհրաժեշտության դեպքում սկսնակ մասնագետների համար մենթորության իրականացում,
  • Ինժեներական ստորաբաժանման ներսում պրոյեկտների բաշխում ու առաջնահերթությունների սահմանում,
  • Ինժեներական անձնակազմի հավաքագրման փուլերի մասնակցություն։

Պահանջներ

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն,
  • Նվազագույնը 3-5 տարվա անընդմեջ մասնագիտական աշխատանքային փորձ շինարարության ոլորտում Գլխավոր ինժեների պաշտոնում,
  • MS Excel ծրագրի իմացություն,
  • Գծագրական Autocad ծրագրերի իմացություն,
  • Bitrix24 ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Բանակցային հմտություններ,
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Ժամանակի արդյունավետ կառավարում:
Ընկերության մասին
address
Հասցե
Երվանդ Քոչար 8/2
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
055588425

«Էյ Էմ Գրուպ» ՍՊԸ իրականացնում է ալյումինե և մետաղապլաստե պատուհանների, դռների, ներքին և արտաքին ձևավոր, նկարազարդ և նախշազարդ վիտրաժների, ցուցափեղկերի, ապակե և մետաղական բազրիքների, ապակե լոգախցիկների պատրաստում և տեղադրում, ինչպես նաև շենքերի, շինությունների, առանձին օբյեկտների արտաքին ձևավորում՝ ալյուկոբոնդե պանելներով։ Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը լայն է և ընդգրկուն։ Յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերվում է անհատական մոտեցում, իսկ շինարարական կազմակերպությունների հետ համագործակցությունը դրված է բարձր պատասխանատվության, վստահության, մատուցված ծառայությունների բարձր որակի և անթերի իրականացման հիմքերի վրա։ Ընկերության առաքելությունն է. ստեղծել հնարավորություն անհատ հաճախորդների և կազմակերպությունների համար իրականացնել անհատական բնակելի տների, բնակարանների, հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների ջերմամեկուսացումը և ձայնամեկուսացումը բարձրորակ դռներով և պատուհաններով, ինչպես նաև վերջիններիս արտաքին ձևավորումը յուրօրինակ դիզայնով և նյութերով։ Ընկերության նպատակն է. մատուցել որակյալ, անթերի արտադրանք և ծառայություն հաճախորդներին՝ ստացված արդյունքներով ապահովելով կազմակերպության հետագա աճը, կատարելագործումը և մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնումը։

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում