Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Քաղաք` Արմավիր
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Ինժեներական
Վերջնաժամկետ`
31.07.2025

Նկարագրություն

Ընկերությունն աշխատանքի է հրավիրում գլխավոր ինժեների /տեխնիկական գծով տնօրենի/:

Պարտականություններ

  • Ապահովել ձեռնարկության տեխնիկական պատրաստվածության անհրաժեշտ մակարդակը, արտադրության արդյունավետության և աշխատանքի արտադրողականության բարձրացումը,արտադրական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, արտադրության ժամանակին ու որակյալ նախապատրաստումը, սարքավորումների տեխնիկական շահագործումը, վերանորոգումը և արդիականացումը,
  • Իրականացնել տեխնոլոգիական կարգապահության, աշխատանքի պաշտպանության, անվտանգության տեխնիկայի և հակահրդեհային անվտանգության կանոնների և նորմերի պահպանման, բնապահպանության, տեխնիկական հսկողություն իրականացնող մարմինների կողմից ներկայացվող պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը,
  • Ապահովել ինժիներա - տեխնիկական աշխատակիցների ուսուցումը և աշխատանքների կազմակերպումը,
  • Կազմակերպել նոր տեխնիկայի և տեխնոլոգիայի ներդրման պլանների մշակումն ու իրականացումը,
  • Կազմակերպել և վերահսկել ձեռնարկության անվտանգությանն ուղղված աշխատանքները,
  • Ղեկավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություններ՝ իր գործառույթների հետ կապված աշխատանքների կատարելագործման վերաբերյալ,
  • Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ իրականացնել փոխգործակցություն, նրանցից ստանալ տեղեկատվություն և փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են իր գործառույթների իրականացման համար:

Պահանջներ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն,
  • Բարձր մասնագիտական որակավորում,
  • Համակարգչային անհրաժեշտ ծրագրերի իմացություն,
  • Առնվազն 5 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
  • Աշխատանքի պաշտպանության նորմերի ու կանոնների, վարչատնտեսական սպասարկման սկզբունքների և նորմերի իմացություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր՝ 6-օրյա աշխատանքային գրաֆիկ/ կիրակի հանգիստ/։

Աշխատանքի վայրը՝ Արմավիրի մարզ, գ․ Ջրարբի /Ընկերությունը ապահովում է աշխատակիցների անվճար փոխադրումը Գարեգին Նժդեհի հրապարակից/։

Ընկերության մասին
address
Հասցե
ՀՀ, Արմավիրի մարզ, գ.Ջրարբի
address
Աշխատակիցների քանակ
501-1000
Phone
Հեռ.
060508888

«Արաքս» թռչնաֆաբրիկան հիմնադրվել է 1997 թ.-ին «Ջրառատ» թռչնաֆաբրիկայի հիման վրա, որը խորհրդային միության տարիներին եղել է Հայաստանի ամենամեծ թռչնաֆաբրիկան: Խորհրդային միության փլուզումից հետո, «Ջրառատ» թռչնաֆաբրիկան վերագործարկվեց 2001թ-ին, այն բանից հետո, երբ ներգրավվեց «X-Group» (www.xgroup.am) կոնցեռնում: Հսկայական աշխատանք է տարվել արտադրական ծավալները վերականգնելու համար, ինչպես նաև հետազոտական աշխատանքներ են կատարվել նոր Հայաստանում նոր մայրական հոտի Cobb-ի աճեցման համար: Մեծ ներդրումների շնորհիվ, արդեն 2002թ-ին ֆաբրիկան արտադրում և իրացնում էր 1600 տոննա հավի միս և մսամթերք: Արտադրական հզորությունը թույլ է տալիս թռչնաֆաբրիկային իրականացնել ամբողջ գործընթացը` սկսած մայրական հոտի մեկ օրական ճտի աճեցումից մինչև բրոյլերի մորթը և վաճառքը, ինչպես նաև ձվի արտադրությունը: Բրոյլերի մայրական թռչունը պահվում է գերմանական սարքավորումներով հագեցած թռչնանոցներում` բրոյլերի թռչուններից առանձին: Ֆաբրիկայում գործում է վերջերս ձեռք բերված հոլանդական ինկուբատորային գերհագեցած սարքավորումը: Թռչնաֆաբրիկայում բրոյլեր թռչունների մորթը իրականացվում է գերմանական հոսքագծի շնորհիվ` 3500գլուխ/ժամում արտադրողականությամբ: Ունի նաև սառանարանային տնտեսություն: Այսօր թռչնաֆաբրիկան արտադրում և իրացնում է Հայաստանի շուկայի մոտ 35-40%-ը : Շատ կարճ ժամանակահատվածում այդպիսի արդյունքի հնարավոր է եղել հասնել շնորհիվ հմուտ և արդյունավետ աշխատանքների ` արտադրության տարբեր ոլորտներում` կադրային քաղաքականություն, մարքեթինգ, որակյալ կերակրում, անասնաբուժական միջոցառումների ընդհանուր կոմպլեքս, նոր տեխնոլոգիաների ներդրում թռչնաբուծության բնագավառում: Պատահական չէ, որ 2003 թ-ին Մոսկվայում անցկացվող երկրորդ միջազգային թռչնաբուծության և թռչնի վերամշակման ցուցահանդեսում «Արաքս» թռչնաֆաբրիկան արժանացել է «Куриный Король» պատվավոր կոչմանը և ստացել հուշամեդալը: Այսօր «Արաքս» թռչնաֆաբրիկան բացի հավի մսից արտադրում է սեղանի հավի ձու և հանդիսանում է միջազգային IEC/International Egg Comission/ անդամ, ինչպես նաև հավի մսից կիսաֆաբրիկատներ, որոնք արտադրվում են ավստրիական և գե

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե


Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում