Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գլխավոր հաշվապահի տեղակալ

Premium Machinery Armenia

Աշխատավայր` Շենգավիթ, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
14.10.2026

Նկարագրություն

Պրեմիում Մաշիների Էյ Էմ ընկերությունը աշխատանքի է հրավիրում մոտիվացված թիմակցի՝ Գլխավոր Հաշվապահի տեղակալի թափուր հաստիքը զբաղեցնելու համար։

Պարտականություններ

  • Աշխատավարձի վճարման հանձնարարականների վերբեռնում օնլայն բանկային համակարգում։

  • Աշխատավարձի, հիվանդության թերթիկների և արձակուրդային վճարների հաշվարկ Armsoft համակարգում, մեխանիկների բոնուսների հաշվարկ։

  • Աշխատավարձի կուտակումների (accruals) ձևակերպում SAP համակարգում։

  • Գործուղումների օրապահիկների փոխանցում բանկով, գործուղման հաշվետվության ձևակերպում SAP-ում

  • Կրեդիտորների մի մասի հաշվապահական գրանցումներ SAP համակարգում, կրեդիտորների փոխադարձ հաշվարկների վերահսկում։

  • Կրեդիտորների հաշվարկների կարգավորում վճարումների հետ։

  • Փոխադարձ հաշվարկների ակտերի պատրաստում խոշոր 10 կրեդիտորների համար ամսական կտրվածքով։

  • Կրեդիտ նոտաների ձևակերպումներ, կրեդիտորական պարտքերի ուղղում

  • Ինքնահաշիվ-ապրանքագրերի գրանցում Taxservice համակարգում և SAP-ում, օտարերկրյա կրեդիտորների հաշիվ-ապրանքագրերի վերահսկում։

  • Ֆիզիկական անձանց հետ կնքված վարձակալության պայմանագրերի հիման վրա վարձավճարների, պահված եկամտային հարկի ձևակերպում ծրագրում և վճարումների կատարում բանկում

  • Բանկային փոխանցումների վերբեռնում օնլայն բանկային համակարգում։

  • Մաքսային վճարումների կազմում բանկային համակարգում

  • Վարկերի տոկոսների կուտակում մինչև հաջորդ ամսվա 5-ը։

  • Հարկային հաշվետվություններ՝ եկամտային հարկի հաշվարկի պատրաստում։

  • Ամսական, եռամսյակային և տարեկան Վիճակագրական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում

  • Եկամտային հարկի հաշվետվության պատրաստում taxservice համակարգում։

  • Ապրանքների ֆիզիկական ծավալների, գների և շրջանառության վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում։

Պահանջներ

  • Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում

  • Բարձրագույն կրթություն տնտեսության, ֆինանսների ոլորտում

  • Ռուսերենի իմացությունը պարտադիր է

  • Սեղմ ժամկետում բարձր արդյունավետությամբ աշխատելու ունակություն

  • Թիմային աշխատանքի և ժամանակի կառավարման հմտություն

  • ՀԾ իմացություն

  • Համակարգչային ծրագրերի իմացություն (Excel, Word)

  • Հաշվապահական հաշվառման ՀՀ օրենքի իմացություն

  • Ֆինանսական հաշվետվությունների հիմունքների իմացություն

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ
  • Աշխատանքային ժամերը՝ 9:30 - 18:30
Ընկերության մասին
address
Հասցե
Yerevan, 0072, 101/1 Artashat Highway
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
060697777

«Premium Machinery Armenia»-ն վրացական հոլդինգ «Tegeta Motors»-ի դուստր ընկերությունն է: PMA-ն այսօր հանդիսանում է շինարարական, գյուղատնտեսական սարքավորումների հետևյալ ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ JCB, Renault, Fendt, Zetor և այլն:

Ընկերությունը նաև անցել է կորպորատիվ և մանրածախ հաճախորդներին ավտոմոբիլային ապրանքների և ծառայությունների ամբողջական տեսականի առաջարկելու հաջող ճանապարհ: Ընկերությունը գործունեություն է ծավալում թեթև և ծանր մեքենաների ախտորոշման և վերանորոգման, քսանյութերի, անվադողերի, պահեստամասերի և այլնի վաճառքով։ Վաճառքն իրականացվում է մանրածախ, B2B և մեծածախ ուղիներով։

PMA-ն այն ընկերությունն է, որը կենտրոնացած է շարունակական զարգացման և կատարելագործման վրա:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում