Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գլխավոր հաշվապահի տեղակալ

«Մաքս Սթեյշն»

Աշխատավայր` Էրեբունի, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
11.09.2026

Նկարագրություն

<<Մաքս Օիլ>> ՍՊ ընկերությունը հրավիրում է աշխատանքի բարձր պատասխանատվությամբ, վերլուծական մտածողությամբ և համապատասխան որակավորմամբ (մասնագիտական սերտիֆակատի առկայությունը կդիտվի առավելություն) գլխավոր հաշվապահի տեղակալի:

Պարտականություններ

  • Իրականացնել հարկային հաշվետվությունների կազմում:
  • Իրականացնել բաժնի աշխատանքների կոոդինացում, մյուս հաշվապահների աշխատանքների ստուգում, պարբերաբար ամփոփ հաշվետվությունների, վերլուծությունների ներկայացում գլխավոր հաշվապահին:
  • Ընթացիկ փաստաթղթաշրջանառության կազմում, վճարումների ժամանակին կատարում,
  • Աշխատակիցների աշխատավարձերի և դրանց հավասարեցված վճարումների հաշվարկում, համապատասխան հաշվարկային և վճարային փաստաթղթերի կազմում և վճարումների ժամանակին կատարում,
  • Բանկային փոխանցումների և այլ դրամական միջոցների շարժի ճշգրիտ ու ժամանակին իրականացում,
  • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի ընթացիկ հաշվառում, վերլուծություն,
  • Ներքին և արտաքին գործընկերների հետ փոխադարձ հաշվարկների պարբերական իրականացում և ակտերի կազմում,
  • Հաշվապահական հաշվառման տվյալների ամփոփում, հաշվապահական ծրագրային բազայում տեղեկատվության ամբողջականության, արժանահավատության և ճշգրտության ապահովում,
  • Աշխատանքի ընթացքում անհամապատասխանու­թյուն­ների հայտնաբերման դեպքում անմիջապես տեղեկացնել ղեկավարին:
  • Կատարել ղեկավարության որոշումների և հրաման­ների, ընկերության կողմից հաստատված փաստաթղթե­րի պահանջներից բխող իր պարտակա­նու­թյուն­ները և ընկերության ղեկավարության առջև հաշվետու լինել դրանց կատարման համար:
  • Անմիջական ղեկավարի կարգադրությամբ կատարել աշխատան­քի հետ կապված այլ պարտականություններ:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն հաշվապահական հաշվառման, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում,
  • Առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ գլխավոր հաշվապահի տեղակալի հաստիքում (ներմուծման ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն),
  • Մասնագիտական որակավորման սերտիֆիկատի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
  • ՀՀ հարկային և աշխատանքային օրենսդրության լավ իմացություն,
  • ՀԾ (Հայկական Ծրագրեր) համակարգերի պրոֆեսիոնալ տիրապետում,
  • MS Office լավ իմացություն,
  • Հայերենի գերազանց իմացություն, օտար լեզուների (ռուսերեն, անգլերեն) իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Ուշադրություն մանրուքներին, խնդիրների լուծման հմտություններ,
  • Թիմում աշխատելու կարողություն, հաղորդակցման հմտություններ,
  • Սթրեսակայունություն,
  • Վերջնաժամկետներին հետևելու ունակություն,
  • Նախաձեռնողականություն,
  • Մասնագիտական զարգացման պատրաստակամություն,
  • Բարեվարքություն, ազնվություն:

Հավելյալ նշումներ

Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:

  • Բարձր աշխատավարձը երաշխավորում ենք:
  • Աշխատանքային ռեժիմը-5-օրյա է՝ երկուշաբթիից-ուրբաթ 08:30-17:30:
  • Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV)՝ էլեկտրոնային փոստին կամ զանգահարել +374 55 88 99 95 հեռախոսահամարով:
  • Վերջնաժամկետ՝ մինչև 01.09.2026թ.:
Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Էրեբունի 12/4
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
37444889989

«Մաքս Օիլ» -ը վառելիք ներմուծող խոշորագույն ընկերություններից մեկն է, որն ավելի քան 20 տարի երաշխավորված որակ է ապահովում վառելիքի շուկայում:

24/7 աշխատող մեր ավելի քան 50 լցակայանները ապահովում են մեր ծառայությունների հասանելիությունը ՀՀ ողջ տարածքում:

Մեր ծառայություններից օգտվելն էլ ավելի հաճելի է դառնում հատուկ մշակված կտրոնային համակարգի շնորհիվ, որը հնարավորություն է տալիս անհատներին և կազմակերպություններին ձեռք բերել վառելիք լցակայաններում առաջարկվող գնից ավելի մատչելի:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Business trips
Բիզնես գործուղումներ
Personal accident, death, illness insurance
Պատահարների և հիվանդությունների ապահովագրություն
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում