
Գլխավոր հաշվապահի օգնական
«ԲԱՐՍԻՍ» ՍՊԸ
ԲԱՐՍԻՍ ՍՊԸ-ն հրավիրում է աշխատանքի «Գլխավոր հաշվապահի օգնական»:
Աշխատանքային պարտականություններ
- Դրամարկղային գործառնությունների, գործուղումների հետ կապված փաստաթղթերի կազմում և ձևակերպում
- Բանկային գործարքների հաշվառում
- ԵՏՄ երկրներից ներմուծման հարկային հայտարարագրերի և հայտարարությունների կազմում
- Վիճակագրական վարչության հաշվետվությունների կազմում
- Ներմուծումների և արտահանումների հետ կապված փաստաթղթերի կազում, ձևակեպում և ծրագիր մուտքագրում
- Ինչպես նաև հաստիքից բխող այլ աշխատանքներ անմիջական ղեկավարի հանձնարարությամբ
Անհրաժեշտ հմտություններ
- 1C - 8.3 ծրագրերի պարտադիր իմացություն
- Դրամարկղային գործառնությունների հաշվառման ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր
- Բարձրագույն կրթություն
- ՀՀ հաշվապահական ստանդարտների իմացությունը նախընտրելի է
- Microsoft Office
- ՀԴՄ շահագործման կանոնների իմացություն
- Թիմում աշխատելու կարողություն
- Պատասխանատվության զգացում, ուշադրություն, վերլուծական մտածողություն, հետևողականություն
- Աշխատանքային փորձ
- Լեզուներ՝ Հայերեն, Ռուսերեն
Հավելյալ նշումներ
- Զեղչային փաթեթներ՝ հատուկ «ԲԱՐՍԻՍ» Ընկերության աշխատակիցների համար
- Աշխատանքի վայր՝ Արշկունյաց 57/16
- Հնգօրյա աշխատանքային շաբաթ, երկու հանգստյան օր
- Աշխատանքային ժամեր՝ 9.00-18.00
Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե նշված էլ. հասցեին:
Ընկերությունը հիմնադրվել է 1998թ.-ին՝ որպես «Բարս», այնուհետև՝ 2005թ.-ին, վերանվանվել է «Բարսիս»: 1998թ.-ին ընկերությունն ուներ ընդամենը մեկ խանութ, իսկ աշխատակազմը բաղկացած էր 12 հոգուց: Երկարատև աշխատանքի շնորհիվ այժմ «Բարսիս» ընկերության խանութների քանակը հասել է 29-ի, իսկ աշխատկազմը բաղկացած է 700 հոգուց, իսկ ընկերությունը հանդիսանում է խոշոր հարկատու։ Ընկերությունը միաժամանակ զբաղվում է շինարարական ապրանքների ներկրմամբ և վաճառքով. ներկրումն իրականացվում է աշխարհի տարբեր կետերից, մասնավորապես` Եվրոպայից ու Ասիայից: Լինելով մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող ընկերություն` «Բարսիս»-ը համագործակցում է ավելի քան 500 մեծածախ գնորդների ու խանութների հետ, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում: Բացի այդ, «Բարսիս» ընկերությունը իրականացնում է երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում: Իսկ ընկերության տրամադրության տակ գտնվող հսկայական պահեստային տարածքներն ու լոգիստիկայի զարգացած համակարգն օգնում են առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքը: