Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գլխավոր հաշվապահ (Full Service Consulting)

Talentus HR

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 500,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
18.11.2025

Նկարագրություն

Full Service Consulting ընկերությունը փնտրում է փորձառու և պատասխանատու գլխավոր հաշվապահի, ով կղեկավարի հաշվապահական թիմը և կապահովի հաճախորդների հաշվապահական գործընթացների ճշգրիտ ու ժամանակին իրականացումը։

Պարտականություններ

  • Հաշվապահական բաժնի աշխատանքի կազմակերպում և վերահսկում,
  • Բոլոր հարկային, սոցիալական և ֆինանսական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում,
  • Հաշվապահական հաշվառման քաղաքականության մշակում և կիրառում,
  • Ներքին և արտաքին աուդիտների ընթացքում աջակցության ցուցաբերում,
  • Հաշվապահների խորհրդատվություն և մասնագիտական աջակցություն,
  • Կապ հաճախորդների հետ՝ հաշվետվությունների, խորհրդատվության և ընթացիկ հարցերի շուրջ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ֆինանսական կամ տնտեսագիտական ոլորտում),
  • Առնվազն 6 տարվա ընդհանուր հաշվապահական փորձ, որից նվազագույնը 2-3 տարի՝ գլխավոր հաշվապահի պաշտոնում,
  • Փորձ հաշվապահական գրասենյակում կամ միաժամանակ մի քանի ընկերության հաշվապահական վարումի փորձ,
  • Լիարժեք տիրապետում ՀՀ հարկային օրենսդրությանը,
  • Տիրապետում ArmSoft, TaxService, Excel ծրագրերին գերազանց,
  • Ղեկավարական հմտություններ և թիմային կառավարման փորձ։

Հավելյալ նշումներ

Ընկերությունն առաջարկում է՝

  • Մասնագիտական կայուն և զարգացող միջավայր,
  • Թիմային աջակցություն և ուսուցում,
  • Մրցակցային վարձատրություն՝ հիմնված փորձի վրա,
  • Աշխատանք՝ ամբողջ դրույքով, Երևանում։

Հասցե՝ Չարենց 70 \8։

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
+374 93 829928

Talentus HR-ը բիզնես խորհրդատվական և Մարդկային Ռեսուրսների կառավարման ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2022թ-ի Փետրվարի 22-ին:

«Talentus HR-ը» ստեղծում է գիտելիքահեն համայնք, որտեղ փոխվում են գործելակերպն ու մշակույթը՝ կերտելով նոր իրականություն Հայաստանի բիզնես ոլորտում։ Մենք նպատակ ունենք դառնալ տարածաշրջանում առաջատար ուժ, որը միավորում է մարդկանց, կազմակերպությունները և նորարարությունները՝ դեպի ապագայի հաջողություն։

Մենք նպատակ ունենք ստեղծել ազդեցիկ և նորարարական հարթակ, որը տրամադրում է առաջադեմ HR լուծումներ՝ օգնելով բիզնեսներին կառուցել ներգրավված, արդյունավետ և հաջողակ թիմեր։ «Talentus HR»-ը ձգտում է զարգացնել մարդկային ներուժը՝ կապելով տեղական և միջազգային շուկաները, խթանելով կրթությանը և նորարարությանը ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։

Մենք մշակում և մատուցում ենք HR ծառայություններ ցանկացած հաճախորդի համար:

Առաջարկվող ծառայություններն են`

  • Թափուր հաստիքների համալրում
  • ՄՌ աուդիտ
  • ՄՌ համակարգերի մշակում և ներդրում (ուսուցում և զարգացում, տաղանդների կառավարում, իրավահաջորդության պլանավորում)
  • Թիմակազմավորում
  • Գործատուի բրենդի և կորպորատիվ մշակույթի առաջխաղացում
  • Վերապատրաստումներ ըստ կարիքի գնահատման
  • Վաճառքի խթանման մեխանիզմների մշակում
  • Արտոնությունների փաթեթի մշակում
  • KPI-ներ և OKR-ներ համակարգի մշակում
  • Կադրային գործ
  • Աշխատակիցների Onboarding and Offboarding

Համագործակցելով մեզ հետ՝ դուք ստանում եք լիարժեք աջակցություն, որը միտված է ձեր բիզնեսի բարելավմանը, աշխատակիցների ներգրավվածության աճին և ձեր թիմի արդյունավետության բարձրացմանը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում