Գլխավոր հաշվապահ
ԿՆԱՈՒՖ Արմենիա ՍՊԸ
Ընկերության մասին
ԿՆԱՈՒՖ Արմենիա ՍՊԸ -ն շինանյութ արտադրող գերմանական ԿՆԱՈՒՖ ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: 1932 թվականին Գերմանիայում հիմնադրված ԿՆԱՈՒՖ Խումբը, գիպսաստվարաթղթե սալերով և ցինկապատ պրոֆիլներով չոր շինարարական համակարգերի համաշխարհային առաջատար արտադրող է: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ www.knauf.com.
Աշխատանքի պայմանները
- Լրիվ դրույքով (8 ժամ, շաբաթական 5 օր), 3 ամիս փորձաշրջանով: Գտնվելու վայրը ՝ Կենտրոն, Երևան, Հայաստան։
- Վարձատրությունը՝ սկսած 1,000,000 ՀՀ դրամից (hամախառն) ` կախված գիտելիքներից և կարողություններից։
Աշխատաքնի նկարագիրը
«ԿՆԱՈՒՖ Արմենիա» ՍՊԸ-ն փնտրում է Գլխավոր Հաշվապահի պաշտոնի համար ինքնամոտիվացված, նախաձեռնող և բարձր սկզբունքայնություն ունեցող, պրոֆեսիոնալ, ազնիվ աշխատող։ Հաջողակ թեկնածուն կվերահսկի և կկառավարի ընկերության հաշվապահական գործառույթների ամբողջ շրջանակը, այդ թվում՝ ֆինանսական հաշվետվությունների կազմումը, հարկային օրենսդրության հետ կապված հարցերը, օրենսդրական պահանջների պահպանումը, ինչպես նաև մարդկային ռեսուրսների վարչարարությունը։
Պատասխանատվությունը
- Կառավարել և վերահսկել Ընկերության հաշվապահական բաժնի բոլոր հաշվապահական գործառույթները,
- Կազմել և ներկայացնել Ընկերության և Խմբի ղեկավարության կողմից պահանջվող ներքին ֆինանսական, կառավարչական հաշվետվություններ, նրանց կողմից առաջադրվող ձևաչափերով և ժամկետներում,
- Կազմել և ներկայացնել ֆինանսական և այլ հաշվետվություններ հարկային և այլ պետական մարմիններին,
- Վերահսկել և իրականացնել ներմուծումների հետ կապված գործառույթները՝ հաշվապահական ձևակերպում, համապատասխան հաշվետվությունների կազմում և ներկայացում,
- Վերահսկել և վարել կրեդիտորական և դեբիտորական պարտքերի հաշվառումը և վերահսկողությունը,
- Պատրաստել ամսական, եռամսյակային և տարեկան կառավարչական հաշվետվություններ,
- Կազմակերպել փաստաթղթաշրջանառությունը ` կապված Ընկերության ընդհանուր, տնտեսական և ֆինանսական գործունեության հետ,
- Կատարել ընկերության գործադիրի կողմից տրված՝ աշխատանքի հետ կապված այլ առաջադրանքներ:
Պահանջվող որակավորում
- Հաշվապահության, ֆինանսների կամ համապատասխան այլ ոլորտների մագիստրոսի աստիճան,
- Գլխավոր Հաշվապահի առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ,
- ՀՀ հարկային օրենսդրության, հաշվապահական հաշվառման հիմունքների և ստանդարտների գերազանց իմացություն,
- Էքստրեմալ և լարված պայմաններում արագ կողմնորոշվելու, մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատելու ունակություն,
- Մեծ պատասխանավություն և ուշադություն մանրուքների նկատմամբ,
- Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն, ներառյալ Microsoft Office ծրագրային ապահովումը (Excel, Word, PowerPoint և Outlook) և հաշվապահական ծրագրայինի փաթեթները (հայկական ծրագրեր) ,
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն։
Դիմելու կարգը
Բոլոր հայտերը պետք է ներկայացվեն հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով՝ MS Word կամ Adobe PDF ձևաչափով:
Դիմումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունը.
- Ընթացիկ ինքնակենսագրություն ` դիմողի 3x4 չափի լուսանկարով։
Դիմումները պետք է ուղարկել մինչև վերջնաժամկետը։ Խնդրում ենք նամակի վերնագրում նշել պաշտոնի անվանումը («Գլխավոր Հաշվապահ»):
Վերջնաժամկետից հետո ստացված դիմումները չեն դիտարկվի:
ԿՆԱՈՒՖ Արմենիա ՍՊԸ -ն շինանյութ արտադրող գերմանական ԿՆԱՈՒՖ ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: 1932 թվականին Գերմանիայում հիմնադրված ԿՆԱՈՒՖ Խումբը, գիպսաստվարաթղթե սալերով և ցինկապատ պրոֆիլներով չոր շինարարական համակարգերի համաշխարհային առաջատար արտադրող է: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ www.knauf.com.
KNAUF Armenia LLC is the official representative of the German building materials manufacturer KNAUF in Armenia. Founded in 1932 in Germany, the KNAUF Group is a world leading manufacturer of dry construction systems with gypsum boards and galvanized profiles. For more information, please visit: www.knauf.com.