Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գլխավոր հաշվապահ

Ստելլար Գրուպ ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
05.11.2026

Նկարագրություն

Ստելլար հյուրանոցների ցանցին անհրաժեշտ է գլխավոր հաշվապահ հաշվապահական բաժնի աշխատանքը համակարգելու և վերահսկելու համար:

Պարտականություններ

  • Հաշվապահական թիմի ուղղորդում, ղեկավարում,
  • Հարկային քաղաքականության մշակում և ներդրում,
  • Հաշվապահական հաշվառման տվյալների ամփոփում և բազայի ամբողջականության ստուգում և ապահովում,
  • Հարկային հաշվետվությունների ճշգրիտ պատրաստում և ժամանակին ներկայացում, վերջնաժամկետների պահպանում,
  • Դեբիտորական-կրեդիտորական պարտքերի վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում և վճարումների կատարման ժամանակացույցին հետևում,
  • Հաշվապահական հաշվառման մեթոդների համապատասխանեցում ցանցում ընդունված ստանդարտներին,
  • Ֆինանսական տնօրենի կողմից ստացված այլ հանձնարարականների կատարում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (տնտեսագիտության, ֆինանսական կամ հաշվապահական ոլորտում),
  • Հարկային օրենսդրության իմացություն,
  • ՀԾ հաշվապահություն և Е-Invoicing գերազանց իմացություն,
  • MS Office, Internet, գերազանց իմացություն,
  • Սեղմ ժամկետներում աշխատելու, գրավոր և բանավոր հաղորդակցվելու և թիմում աշխատելու,
  • Նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ որպես ավագ հաշվապահ ՀՈՌԵԿԱ ոլորտում,
  • Վերլուծողական մտածողություն և պատասխանատվության բարձր զգացողություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ` երկուշաբթի-ուրբաթ, ժամը 9.00-18.00։

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Հյուսիսային պողոտա, 10/1
address
Աշխատակիցների քանակ
151-500

Stellar Hotels հյուրանոցային ցանցը տեղակայված է ՀՀ-ի տարբեր քաղաքներում: Stellar Hotels-ը ներառում է Stellar Collection, Sphera և Solar ապրանքանիշերի հյուրանոցները: Մեր յուրաքանչյուր հյուրանոցում հյուրերը կարողանանում են գնահատել սպասարկման բարձր մակարդակը, ճկուն գները և որակը: Հյուրանոցների լայն աշխարհագրությունը, հարմար դիրքը և հյուրանոցային կոնցեպտի բազմազանությունը երաշխիք են, որպիսի ցանկացած հյուր կարողանա գտնել իրեն սպասելիքները գերազանցող վայր:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Trainings
Թրեյնինգներ
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում