Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գլխավոր հաշվապահ

Էկոմոթորս գրուպ

Աշխատավայր` Նոր Նորք, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
29.10.2026

Նկարագրություն

Էկո Մոթորս ընկերությունը փնտրում է գլխավոր հաշվապահ:

Պարտականություններ

  • Ընկերության ամբողջական հաշվապահական հաշվառման վարում՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան
  • Հարկային հաշվառման և հարկային պարտավորությունների վերահսկում
  • Հարկային և ֆինանսական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում
  • Բանկային գործարքների և դրամական միջոցների հաշվառման վերահսկում
  • Ավտոմեքենաների, պահեստամասերի և այլ ապրանքային մնացորդների հաշվառման վերահսկում
  • Գույքագրումների կազմակերպում և արդյունքների հաշվապահական ձևակերպում
  • Հաշվապահական փաստաթղթերի պատշաճ ձևակերպման, պահպանման և արխիվացման ապահովում
  • Հաշվապահական և հարկային օրենսդրության փոփոխությունների մշտադիտարկում և կիրառում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն, ցանկալի է hաշվապահի, ֆինանսիստի կամ տնտեսագետի մասնագիտությամբ
  • Մասնագիտական աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում
  • ՀՀ հարկային օրենսդրության և այլ հարակից իրավական ակտերի իմացություն
  • Microsoft Office ծրագրերի, մասնավորապես Excel-ի և Word-ի գերազանց իմացություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքի հասցե՝ Դավիթ-Բեկ 97/26

Ընկերության մասին
address
Հասցե
Դավիթ-Բեկ 97/26
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
+374 96 949466

Ecomotors ընկերությունը զբաղվում է էլեկտրական մեքենաների ներմուծմամբ և վաճառքով: Ընկերությունն առաջարկում է առկա և պատվերով էլեկտրական մեքենաների լայն տեսականի:
Էլեկտրոմոբիլները կարող եք ձեռք բերել ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ ու լիզինգով:

Ecomotors ընկերություն՝

1.Վստահելի գործընկեր
2. Մասնաճյուղերի ձևավորվող ցանց Հայաստանում
3․Լավագույն պայմաններ
4․Մեքենաների ներմուծում ամենակարճ ժամանակահատվածում
5. Հինգ տարի երաշխիքային սպասարկում կամ 150.000 կմ

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում