Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գլխավոր հաշվապահ

«Լ․Ա․ Պլաստ» ՍՊԸ

Աշխատավայր` Շենգավիթ, Երևան
Աշխատավարձ`
Ամսական 800,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
26.09.2026

Նկարագրություն

Արտադրությամբ զբաղվող ընկերությունը փնտրում է փորձառու և պատասխանատու գլխավոր հաշվապահի։

Պարտականություններ

  • իրականացնել հաշվապահական հաշվառման վարումը, ֆինանսական հաշվետվությունների ժամանակին կազմումն ու ներկայացումը,
  • աջակցել կազմակերպության սեփականության պահպանման, նյութական, աշխատանքային և ֆինանսական ռեսուրսների խնայողաբար օգտագործման նկատմամբ վերահսկողությանը,
  • հաշվապահական հաշվառման քաղաքականությունը կազմակերպել հաշվապահական հաշվառման վերաբերյալ ՀՀ օրենսդրությանը համապատասխան` ելնելով կազմակերպության գործունեության առանձնահատկություններից և կառուցվածքից, նրա ֆինանսական կայունության պահպանման անհրաժեշտությունից,
  • գլխավորել նախահաշիվների կազմման սկզբնական հաշվառման փաստաթղթերի ձևերի նախապատրաստման և ընդունման հետ կապված աշխատանքները, որոնք կիրառվում են տնտեսական գործառությունների ձևակերպման համար և որոնց համար նախատեսված չեն տիպային նմուշներ, ներքին հաշվապահական հաշվետվության փաստաթղթերի ձևերի մշակման, ինչպես նաև գույքագրման կարգի ապահովման, տնտեսական գործառնությունների անցկացման նկատմամբ վերահսկողության, հաշվապահական տեղեկատվության վերամշակման տեխնոլոգիաների ապահովման և փաստաթղթաշրջանառության կարգի հետ կապված աշխատանքները,
  • ապահովել կազմակերպությունում և նրա ստորաբաժանումներում հաշվապահական հաշվառման և հաշվետվության արդյունավետ վարումը` հաշվառման աշխատանքների մաքսիմալ կենտրոնացվածության հիման վրա, ժամանակակից միջոցների և տեղեկատվական տեխնոլոգիաների, հաշվառման և վերահսկողության առաջադիմական ձևերի և մեթոդների կիրառումը, կազմակերպության գործունեության, նրա գույքային վիճակի, եկամուտների և ծախսերի վերաբերյալ ամբողջական և հավաստի հաշվապահական տեղեկատվության ձևավորումը և ժամանակին տրամադրումը, ինչպես նաև ֆինանսական կարգապահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը,
  • ապահովել ստացվող հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների հաշվառումը, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլումը հաշվապահական հաշվառման հաշիվներում, արտադրության և շրջանառության ծախսերի, ծախսերի նախահաշվի իրականացման, արտադրանքի իրացման, աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման), կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների, ինչպես նաև ֆինանսական, հաշվարկային և վարկային գործառնությունների հաշվառում,
  • ապահովել փաստաթղթերի ձևակերպման օրինականությունը և ճշտությունը, արտադրանքի ինքնարժեքի, կատարվող աշխատանքների (մատուցվող ծառայությունների) տնտեսապես հիմնավորված հաշվետվական հաշվարկների կազմումը, աշխատավարձերի հաշվարկումը, պետական և համայնքային բյուջեներ` հարկերի և վճարների, պետական արտաբյուջետային սոցիալական ֆոնդեր` ապահովագրական վճարների, բանկային կազմակերպություններ` վճարումների, կապիտալ ներդրումների ֆինանսավորման համար միջոցների ճշգրիտ հաշվեգրումն ու փոխանցումը, փոխառությունների գծով բանկային պարտավորությունների` սահմանված ժամկետում մարումը, ինչպես նաև կազմակերպության աշխատակիցների նյութական խրախուսման համար միջոցների առանձնացումը:
  • իրականացնել վերահսկողություն հաշվապահական փաստաթղթերի, հաշվարկների և վճարային պարտավորությունների ձևակերպման կարգի պահպանման համար աշխատավարձի ֆոնդի ծախսման, ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների, հիմնական միջոցների գույքագրման, հաշվապահական հաշվառման և հաշվետվության կազմման, ինչպես նաև կազմակերպության ստորաբաժանումներում փաստաթղթերի ստուգումներ կատարելու նկատմամբ,
  • հաշվապահական հաշվառման և հաշվետվության տվյալների հիման վրա մասնակցել կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության տնտեսական վերլուծության անցկացմանը` ներտնտեսական պահուստների բացահայտմանը, արտադրական վնասների և կորուստների բացառման նպատակով,
  • միջոցներ ձեռնարկել պակասորդի, ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների անօրինական ծախսման (սպառման), ֆինանսական և տնտեսական օրենսդրության խախտումների կանխարգելման ուղղությամբ,
  • մասնակցել ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների պակասորդի և հափշտակության հետ կապված նյութերի ձևակերպմանը, անհրաժեշտության դեպքում հսկողություն իրականացնել քննչական և դատական մարմիններ այդ նյութերի փոխանցման ուղղությամբ,
  • միջոցներ ձեռնարկել կազմակերպության ֆինանսական կայունության ապահովման նպատակով ֆինանսական միջոցների կուտակման ուղղությամբ,
  • բանկերի հետ իրականացնել փոխգործակցություն` ազատ ֆինանսական միջոցներ բանկային ներդրումային ավանդներում (սերտիֆիկատներում) տեղաբաշխելու և մեծ իրացվելիություն ունեցող պետական արժեթղթերի ձեռքբերման հարցերով, իրականացնել վերահսկողություն արժեթղթերի, ավանդային և վարկային պայմանագրերի հետ կապված հաշվարկային գործառնությունների իրականացման նկատմամբ,
  • աշխատանքները տանել հաստիքային, ֆինանսական և դրամարկղային կարգապահության, վարչատնտեսական և այլ ծախսերի նախահաշիվների, հաշվապահական հաշվառման հաշիվներից պակասորդների, պարտապանների պարտքերի և այլ վնասների դուրսգրման օրինականության խստիվ պահպանումն ապահովելու ուղղությամբ, միջոցներ ձեռնարկել պահպանելու համար հաշվապահական փաստաթղթերը, սահմանված կարգով դրանք ձևակերպել և հանձնել փաստադարան (արխիվ),
  • ապահովել հաշվապահական հաշվառում իրականացնելու առաջադիմական ձևերի, մեթոդների և հաշվապահական ծրագրերի նախապատրաստումը և ներդրումը,
  • ապահովել եկամուտների և ծախսերի, բյուջեյի օգտագործման, այլ հաշվապահական, վիճակագրական հաշվետվությունների վերաբերյալ հաշվեկշիռ և օպերատիվ հավաքական հաշվետվության կազմումը և սահմանված կարգով դրանց տրամադրումը համապատասխան մարմիններին,
  • կազմակերպության ստորաբաժանումների աշխատակիցներին ցույց տալ մեթոդական օգնություն` հաշվապահական հաշվառման վարման, վերահսկողության, հաշվետվության և տնտեսական վերլուծությունների հարցերով,
  • իրականացնել հաշվապահության աշխատակիցների ղեկավարումը,

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Հաշվապահական ստանդարտների գերազանց իմացություն,
  • Հարկային օրենսդրության իմացություն,
  • Աշխատանքային օրենսդրության իմացություն,
  • Պատասխանատվության զգացում,
  • Կազմակերպվածություն,
  • Ինքնուրույն որոշում կայացնելու ունակություն,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Համակարգչային ծրագրերի կիրառման հմտություն,
  • 1C, ՀԾ և Excel ծրագրերի գերազանց իմացություն,
  • +3 տարվա աշխատանքային փորձ՝ գլխավոր հաշվապահի,
  • Փորձագետ հաշվապահի որակավորումը կդիտվի որպես առավելություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր`

  • Երկուշաբթի.-ուրբաթ, ժամ 09:00-18:00, նաև կախված աշխատանքի ծանրաբեռնվածության աստիճանից՝ շաբաթ մինչև կեսօր աշխատանքային,կիրակի հանգիստ:

Խնդրում ենք ուղարկել Ձեր ռեզյումեն նշված էլ. հասցեին, պարտադիր լուսանկարով։

Ընկերության մասին
address
Հասցե
Մալաթիա-Սեբաստիա,Օհանով 15/1
address
Աշխատակիցների քանակ
51-150
  • Պոլիպրոպիլենային պլաստիկե պարկերի արտադրություն / պոլիպրոպիլենային պլաստիկե պարկերի արտադրող,
  • Պոլիէթիլենային պլաստիկե տոպրակների արտադրություն / պոլիէթիլենային պլաստիկե տոպրակների արտադրող
Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում