Գլխավոր հաշվապահ
Երևանի Ավտոբուս
Նկարագրություն
Մեր թիմը փնտրում է բարձր որակավորում ունեցող, պատասխանատու և փորձառու գլխավոր հաշվապահի, ով պատրաստ է ստանձնել ընկերության ֆինանսական և հաշվապահական գործընթացների լիարժեք վերահսկողությունն ու ապահովել դրանց արդյունավետ, օրինական և ճշգրիտ իրականացումը։
Պարտականություններ
- Ընկերության հաշվապահական հաշվառման ամբողջական և պատշաճ կազմակերպում
- Ֆինանսական և հարկային հաշվետվությունների պատրաստում և ժամանակին ներկայացում
- Հարկային պարտավորությունների հաշվարկի և վճարումների վերահսկողություն
- Առաջնային հաշվապահական փաստաթղթերի, պայմանագրերի և ֆինանսական գործարքների վերահսկում
- Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկում
- Ամսական, եռամսյակային և տարեկան ֆինանսական հաշվետվությունների կազմում
- Հաշվապահական և հարկային ռիսկերի բացահայտում և կանխարգելում
- Ընկերության ղեկավարությանը ֆինանսական տեղեկատվության և վերլուծությունների տրամադրում
- Հաշվապահական գործընթացների արդյունավետության շարունակական բարելավում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ հաշվապահություն, ֆինանսներ, տնտեսագիտություն կամ հարակից ոլորտում
- Գլխավոր հաշվապահի պաշտոնում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ
- ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրության գերազանց իմացություն
- Հարկային, ֆինանսական և վիճակագրական հաշվետվությունների կազմման և ներկայացման փորձ
- Գործող գլխավոր հաշվապահի լիցենզիայի առկայությունը պարտադիր պահանջ է
- Հաշվապահական ծրագրերի և Excel-ի լավ իմացություն
- Ֆինանսական վերլուծության և հաշվետվությունների պատրաստման հմտություններ
- Բարձր պատասխանատվության զգացում, ուշադրություն մանրուքների նկատմամբ և կազմակերպվածություն
- Անձնական նախաձեռնողականություն, վերլուծական մտածողություն և թիմում արդյունավետ աշխատելու կարողություն
Հավելյալ նշումներ
- Աշխատավարձ՝ 750.000 դրամ (ներառյալ հարկերը)