Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գլխավոր հաշվապահ

Նիաշ ՍՊԸ

Աշխատավայր` Էրեբունի, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
12.09.2026

Նկարագրություն

ՆԻԱՇ ՍՊԸ-ում ահանջվում է գլխավոր հաշվապահ։

Պատասխանատու է ֆինանսական և հարկային հաշվառման իրականացման համար: Ղեկավարում է հաշվապահության թիմը: Պատասխանատու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունների ժամանակին և ճիշտ ներկայացման համար:

Պարտականություններ

  • Կազմակերպում է հարկային և հաշվապահական հաշվառման պատշաճ իրականացումը, որպեսզի ֆինանսական և հարկային հաշվետվությունները ապահովեն արդյունքների ճշմարիտ և իրական պատկերը,
  • Ապահովում է ընկերության ակտիվների և պարտավորությունների հաշվառումը, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլումը ֆինանսական և հարկային հաշվառման մեջ
  • Կազմակերպում է հաշվետվությունների ժամանակին և ճշգրիտ կազմումը և ներկայացումը անմիջական ղեկավարին,
  • Կազմակերպում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունների ժամանակին և ճշգրիտ կազմումը և ներկայացումը ՀՀ լիազոր մարմիններին,
  • Անմիջական ղեկավարին տեղեկացնում է հարկային օրենսդրության փոփոխությունների և դրանց հնարավոր հետևանքների վերաբերյալ,
  • Վերահսկում է հաշվապահության թիմի աշխատակիցների ընթացիկ աշխատանքները և իրականացնում է այլ գործառույթներ՝ կապված հաշվապահության հետ,
  • Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կատարում է պայմանագրով սահմանված աշխատանքային գործառույթների հետ անմիջականորեն կապված այլ գործառույթներ, որոնք համապատասխանում են իր մասնագիտությանը կամ պաշտոնին։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Առնվազն 3-5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
  • Հարկային օրենսդրության գերազանց իմացություն (ավելացված արժեքի հարկ, շահութահարկ, եկամտային հարկ, ակցիզային հարկ),
  • ԵԱՏՄ շրջանակներում իրականացվող գործարքներին առնչվող օրենսդրության իմացություն,
  • ՀԾ 4.0 և ՀԾ 7.0 ծրագրերի իմացություն, Microsoft office (word, excel և այլն) իմացություն,
  • Ֆինանսական վերլուծություն կատարելու ունակություն,
  • Լավ աշխատանքային հարաբերություններ հաստատելու հմտություններ բոլոր գործընկերների, հաճախորդների և մատակարարների հետ,
  • Առաջնորդության և ուսուցանման հմտություններ։

Ընկերության մասին
address
Հասցե
Արին Բերդ 3/3
address
Աշխատակիցների քանակ
16-50
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում