Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գլխավոր հաշվապահ

Մեգա Շին ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 350,000-400,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
03.09.2026

Նկարագրություն

Մեգա Շին ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում փորձառու հաշվապահների:

Պարտականություններ

  • Ընթացիկ հաշվապահական հաշվառում,
  • Ներմուծման գործարքների հաշվառում (ԵԱՏՄ և 3-րդ երկրներ),
  • Քաղվածքների հաշվառում,
  • Վաճառքների ծրագրային հաշվառում ՀԾ ծրագրերով/ՀԾ առևտուր, հածվապահ/,
  • Ընթացիկ դրամական հոսքերի վերահսկողություն,
  • Ներքին ֆինանսական հաշվետվությունների կազմում և փաստաթղթաշրջանառության վարում,
  • Տվյալների մուտքագրում ՀԾ ծրագիր,
  • Պահեստի շարժի ապահովում և անհրաժեշտ պահեստային մնացորդների վերահսկում,
  • Հաշվետվությունների ներկայացում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության կամ հաշվապահության ոլորտում,
  • ՀՀ հարկային օրենսդրության և հաշվապահական հաշվառման ստանդարտների իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ, մասնավորապես MS Excel-ի լավ իմացություն,
  • ՀԾ ծրագրերի լավ իմացությունը պարտադիր է,
  • Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ,
  • Պարտաճանաչություն,
  • Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,
  • Աշխատանքային փորձ որպես հաշվապահ նվազագույնը 3 տարի։

Զուտ հաշվետվություն լրացնող, ճկուն իրավական գիտելիք չունեցող անձնաց խնդրվում է չդիմել։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթից ուրբաթ, 09.00-18.00

Աշխատանքի վայր՝ ք.Երևան, Սեբաստիա-Լենինգրադյան խաչմերուկ, Թերլեմեզյան 2/1։

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
060746746

Ընկերությունը հանդիսանում է խոշոր շինանյութի ներմուծող հայաստանյան շուկայում, հանդիսանում է ТЕХНОНИКОЛЬ ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը։ Ներմուծվող ապրանքների տեսականին շատ լայն է՝ իր մեջ ներառում է ջերմամեկուսիչ նյութեր, հիդրոմեկուսիչ նյութեր, տելեսկոպիկ հենակներ, լամինացված նրբատախտակ, կաղապարամածերի համար համալրող դետալներ, տանիքի փափուկ կղմինդր իր բոլոր համալրող նյութերով, սալիկի սոսինձներ, հատակի հարթեցնող նյութեր։

Տեսականու մեջ առանձնահատուկ ծավալ են կազմում օդափոխվող ֆասադների ալյումինե և փոշեներված համակարգերը իրենց բոլոր համալրող դետալներով, որոնք մշտապես առկա են պահեստում։

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում