Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գլխավոր հաշվապահ

ՍիՓիԷս Ջեներալ ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
21.08.2026

Նկարագրություն

Մեր ընկերությունը փնտրում է բարձր որակավորում ունեցող Գլխավոր հաշվապահի, ով պատասխանատու կլինի հաշվապահական հաշվառման լիարժեք կազմակերպման, ֆինանսական գործընթացների արդյունավետ կառավարման, ինչպես նաև հաշվապահական թիմի աշխատանքի համակարգման և ղեկավարման համար։

Պարտականություններ

  • Հաշվապահական և հարկային հաշվառման վարում՝ ամբողջ ծավալով, ՀՀ հարկային օրենսդրությանը և ՖՀՄՍ (IFRS) ստանդարտներին համապատասխան,
  • Հարկային, ֆինանսական և վիճակագրական հաշվետվությունների (եկամտային հարկ, ԱԱՀ, շահութահարկ,պահեստային ֆոնդ և այլն) պատշաճ կազմում և ներկայացում պետական մարմիններին,
  • Դրամական միջոցների, հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների և այլ ակտիվների հաշվառման ու շարժի վերահսկում,
  • ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրության փոփոխությունների մշտական դիտարկում և դրանց համապատասխանեցում ընկերության գործընթացներին,
  • Ապրանքների ինքնարժեքի հաշվարկ, ֆինանսական վերլուծությունների իրականացում,
  • Հաշվապահական փաստաթղթաշրջանառության պատշաճ վարում,
  • Հաշվապահական բաժնի աշխատակիցների աշխատանքի կազմակերպում, գործառույթների բաշխում և կատարման վերահսկում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում,
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ որպես գլխավոր հաշվապահ,
  • ՀՀ հարկային օրենսդրության, աշխատանքային իրավունքի և հաշվապահական միջազգային ստանդարտների (IFRS/ՀՀՄՍ) իմացություն,
  • ՀԾ-Հաշվապահ ծրագրի գերազանց իմացություն,
  • MS Office փաթեթի, հատկապես Excel-ի վարժ տիրապետում,
  • Ղեկավարման հմտություններ, պատասխանատվության բարձր զգացում, ուշադրություն մանրուքների նկատմամբ և analytical (վերլուծական) մտածողություն։

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան Ծովակալ Իսակովի 15/1
address
Աշխատակիցների քանակ
151-500
website
Կայք
Phone
Հեռ.
+374 96 002875

Ընկերությունն իր գործունեությունը սկսեց 1992 թվականին, երբ Հայաստանի վառելիքաէներգետիկային համալիրը սուր ճգնաժամի մեջ էր: Հայկական ատոմային էլեկտրակայանի փակումով երկիրը զրկվեց էներգետիկ ռեսուրսներից, երկաթուղային շրջափակման հետևանքով փակվեցին էներգակիրների ներկրման այլընտրանքային ուղիները: Շուկան լցվեց անորակ վառելանյութով, որի մատակարարումն անկանոն էր: Գործնականում բացակայում էին հատուկ սարքավորումներով հագեցած բենզալցակայաննները, ծաղկում էր ապրում կենցաղային տարաներով բենզինի եվ դիզելային վառելիքի այսպես կոչված <փողոցային վաճառքը>: Հետխորհրդային իրականությունում տիրող անկայուն իրավիճակի պայմաններում, երբ նորանկախ պետությունները սկսեցին սեփական տնտեսություն ստեղծել, CPS-ն իր առջև գլխավոր նպատակներ դրեց, որոնք էլ մտան նրա հետագա գործունեության հիմնական ռազմավարական ուղղությունների մեջ:

CPS-ը կատարում է հաճախորդների, գործընկերների եվ պետության առջև ստանձնած իր պարտավորությունները:

CPS-ն օգտագործում է ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ ընկերությունն իր ձեռքը պահում է վառելանյութի համաշխարհային շուկայի զարկերակի վրա, հետևում է տենդենցներին եվ կիրառում դրանք սեփական գործունեության ընթացքում:

Տեսնել ավելին
Առավելություններ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում