Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գլխավոր հաշվապահ

Պրապիոն ՍՊԸ

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 250,000
Դրույք` Կես դրույք, Ճկուն գրաֆիկ
Աշխատանքային գրաֆիկ` Այլ
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
05.07.2026

Նկարագրություն

Աշխատանքի ենք հրավիրում փորձառու և պարտաճանաչ գլխավոր հաշվապահի՝ ընկերության հաշվապահական հաշվառման վարման, հարկային հաշվետվությունների կազմման ու ներկայացման գործառույթներն իրականացնելու համար: Թեկնածուն պետք է ունենա հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության խորքային իմացություն, վերլուծական մտածողություն և թիմը ղեկավարելու ունակություն:

Պարտականություններ

  • Ղեկավարել և համակարգել հաշվապահական հաշվառման ամբողջ գործընթացը
  • Ապահովել հաշվապահական տվյալների ճշգրտությունն ու ամբողջականությունը
  • Մշակել և կիրառել հաշվապահական քաղաքականություն

Պահանջներ

  • արձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների կամ հարակից ոլորտում
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ գլխավոր հաշվապահի կամ համարժեք ղեկավար պաշտոնում
  • Արտադրության ոլորտում հաշվապահական աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն
  • ՀՀ հարկային օրենսդրության և հաշվապահական հաշվառման խորքային իմացություն
  • Հաշվապահական ծրագրերի (մասնավորապես ՀԾ) պարտադիր իմացություն։
  • Բարձր պատասխանատվության զգացում։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային ազատ գրաֆիկ՝ նախապես համաձայնեցրած ղեկավարության հետ։

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
+374 91 009510

Պրապիոն ընկերությունը 2010 թ.-ից ի վեր հանդիսանում է արդյունաբերական քիմիայի բնագավառում համաշխարհային առաջատար BASF կոնցերնի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում: Մենք առաջարկում ենք BASF կոնցերնի՝ Master Builder Solutions բրենդի կողմից մշակված բարձորակ լուծումներ շինարարական քիմիայի բնագավառում: Բետոնի հավելանյութեր Ջրամեկուսացման և հերմետիկացման լուծումներ Բետոնի ամրացման, վերանորոգման և պաշտպանման լուծումներ Արդյունաբերական հատակների լուծումներ Ստորգետնյա շինարարության լուծումներ Ձեր կոնկրետ խնդրի համար ապահովում ենք մեր տեսականիից ճիշտ արտադրանքի ընտրությունը՝ հիմնվելով մեր բազմաթիվ շինարարական նախագծերից ձեռք բերված փորձի վրա: Դիմելով մեզ, կարող եք վստահ լինել, որ անհրաժեշտության դեպքում Ձեր շինարարական խնդիրների վրա կաշխատի BASF կոնցերնի ամբողջ Master Builder Solutions բրենդը, որը թույլ կտա հաջողությամբ իրականացնել Ձեր նախագիծը:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում