Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գլխավոր հաշվապահ

«Մետալ Ուորլդ» ՍՊԸ

Աշխատավայր` Էրեբունի, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
02.07.2026

Աշխատանքի նկարագրություն

Ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու և պարտաճանաչ գլխավոր հաշվապահի՝ ընկերության հաշվապահական հաշվառման ամբողջական վարման, ֆինանսական և հարկային հաշվետվությունների կազմման ու ներկայացման գործառույթներն իրականացնելու համար: Թեկնածուն պետք է ունենա հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության խորքային իմացություն, վերլուծական մտածողություն և թիմը ղեկավարելու ունակություն:

Աշխատանքային պարտականություններ

  • Ապահովել ընկերության հաշվապահական հաշվառման ամբողջական վարումը՝ համաձայն ՀՀ գործող օրենսդրության և ՖՀՄՍ-ների(Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներ):
  • Կազմել և սահմանված ժամկետներում համապատասխան մարմիններին ներկայացնել հարկային, ֆինանսական և վիճակագրական հաշվետվությունները:
  • Կազմակերպել և վերահսկել հաշվապահական ստորաբաժանման աշխատանքը՝ բաշխելով գործառույթները աշխատակիցների միջև:
  • Ապահովել ընկերության հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների, ապրանքանյութական արժեքների և դրամականմիջոցների հաշվառումը, ինչպես նաև դրանցշարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլումը հաշվապահական հաշիվներում:
  • Իրականացնել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում, վերահսկողություն և ճշտում:
  • Կազմակերպել աշխատավարձի, արձակուրդայինի, գործուղման և այլ վճարների հաշվարկն ու վճարումը:
  • Վերահսկել հարկային հաշիվ-ապրանքագրերի դուրսգրումը և մուտքագրումը էլեկտրոնային համակարգերում:
  • Ապահովել բանկային հաշիվների շարժի հաշվառումն ու վերլուծությունը, իրականացնել բանկային փոխանցումներ:
  • Ձևավորել և ղեկավարությանը ներկայացնել ընկերության գույքային վիճակի, եկամուտների ու ծախսերի վերաբերյալ ամբողջական և հավաստի կառավարչական հաշվետվությունները:
  • Հետևել հաշվապահական և ֆինանսահարկային օրենսդրության փոփոխություններին, ապահովել գործունեության համապատասխանությունը գործող օրենսդրությանը:
  • Կազմակերպել գույքագրման աշխատանքները և ձևակերպել դրանց արդյունքները:
  • Փոխգործակցել հարկային, պետական վերահսկողություն իրականացնող մարմինների, աուդիտորների և բանկերի հետ:
  • Իրականացնել պաշտոնին առնչվող այլ գործառույթներ՝ ղեկավարության հանձնարարությամբ:

Անհրաժեշտ որակավորում և պահանջներ

  • Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների, տնտեսագիտության կամ համարժեք ոլորտում:
  • Գլխավոր հաշվապահի պաշտոնում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ (պարտադիր):
  • Փորձագետ հաշվապահի որակավորման առկայությունը կդիտվի որպես էական առավելություն:
  • ՀՀ հարկային օրենսգրքի, աշխատանքային օրենսդրության և հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքի գերազանց իմացություն:
  • ՖՀՄՍ-ների (IFRS) իմացությունը կդիտվի որպես առավելություն:
  • «ՀԾ-Հաշվապահ» ծրագրի գերազանց իմացություն (1C-ի իմացությունը՝ ցանկալի):
  • MS Office փաթեթի, հատկապես MS Excel-ի առաջադեմ իմացություն:
  • Էլեկտրոնային հաշվետվությունների և E-invoicing համակարգերի հետ աշխատելու փորձ:
  • Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:
  • Թիմը ղեկավարելու և կազմակերպչական հմտություններ:
  • Վերլուծական մտածողություն, ուշադրություն մանրուքների նկատմամբ, ճշտապահություն:
  • Պատասխանատվության բարձր զգացում, սթրեսակայունություն և մի քանի առաջադրանքի վրա միաժամանակ աշխատելու ունակություն:
  • Գաղտնիության պահպանման ունակություն և մասնագիտական էթիկայի կանոնների իմացություն:

Մենք առաջարկում ենք

  • Մրցունակ աշխատավարձ՝ համապատասխան փորձին և որակավորմանը:
  • Աշխատանք կայուն և զարգացող ընկերությունում:
  • Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություններ:
  • Բարեկամական և մասնագիտական աշխատանքային միջավայր:
  • Սոցիալական փաթեթ՝ համաձայն ընկերության ներքին քաղաքականության:

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքի տեսակ՝ Լրիվ դրույք
  • Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթ, 09:00 - 18:00
  • Աշխատանքի տևողություն՝ Մշտական (3 ամիս փորձաշրջանով)
  • Աշխատավարձ՝ Պայմանագրային (քննարկվում է հարցազրույցի ժամանակ)
  • Բնագավառ՝ Հաշվապահական հաշվառում / Ֆինանսներ
Ընկերության մասին
address
Հասցե
ք․ Երևան, Արին Բերդի 27
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
+374 44 190550

«Մետալ Ուորլդ» ՍՊԸ-ն թիթեղյա տարաներ ու կափարիչներ (Twist off և «СКО 1-82») արտադրող, Հայաստանում գործունեություն իրականացնող խոշոր կազմակերպություններից մեկն է: Այն հիմնադրվել է 2004թ.-ին և իր որակյալ արտադրանքի ու բազմափորձ գործունեության շնորհիվ վայելում է իր մեծաթիվ հեղինակավոր գոծընկերների վստահությունն ու գոհունակությունը: «MW»-ն աշխատում է բացառապես Եվրոպայից ներկրված հումքով և, բացի ներքին շուկայի պահանջարկները բավարարելուց, զբաղբվում է նաև արտահանմամբ: Գործարանն ունի վերջին սերնդի հոսքագիծ` Twist off և «СКО 1-82» կափարիչների համար: Արտադրում է 4 տարբեր տրամագծեր ունեցող կափարիչներ՝ Ø43, Ø53, Ø66, Ø82մմ, ինչպես նաև տարբեր տրամաչափի թիթեղյա տարաներ` Ø65, Ø73, Ø83, Ø99, Ø153մմ: Ընկերությունն արդյունավետ համագործակցում է ՀՀ Զինված Ուժերի կարիքները հոգացող կազմակերպությունների հետ, մշտապես կատարելագործում է արտադրական գործընթացը և արտադրանքի որակը: «Մետալ Ուորլդ» ՍՊԸ-ի առաջնահերթությունն է գործընկերների պահանջմունքների լիակատար բավարարումը:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում