Գլխավոր հաշվապահ
Կոմպլեկս Սփլայ ՍՊԸ
Նկարագրություն
"Կոմպլեկս Սփլայ" ընկերությունն առաջարկում է գլխավոր հաշվապահի աշխատանք:
"Կոմպլեկս Սփլայ" ընկերությունը զբաղվում է հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների համար անհրաժեշտ պարագաների վաճառքով:
Աշխատանքային պարտականություններ
- ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառման վարում,
- Սահմանված կարգով և ժամկետներում համապատասխան հաշվետվությունների պատրաստում, ստուգում և ներկայացում, այդ թվում՝ վիճակագրական հաշվետվություններ,
- Հաշվապահական գործարքների փաստաթղթավորում,
- Դրամարկղային գործառույթների վարում,
- Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում,
- Աշխատավարձի հաշվարկ և վճարում,
- Հիմնական միջոցների գրանցում և փաստաթղթաշրջանառության վարում,
- Պահեստի ֆինանսական շարժի վերահսկում,
- Պաշտոնին առնչվող այլ գործառույթների կատարում։
Պատասխանատվություն
- Հաշվապահը պատասխանատու է հաշվապահական հաշվառում վարելու և ֆինանսական հաշվետվությունները ժամանակին պատրաստելու համար,
- Ֆինանսական շարժի, հարկային հաշվետվությունների կազման և ներկայացման համար,
- Հարկային և այլ, պահանջված հաշվետվությունները ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում իրականացնելու համար,
- Հաշվապահական ստանդարտների համաձայն հաշվառման իրականացման համար,
- Հաշվապահական հաշվառման սկզբունքների պահպանման համար։
Պահանջներ
- Հաշվապահական գիտելիքներ,
- ՀԾ ծրագրի իմացություն:
Պահանջներ
- Նվազագույնը 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ։
- ՀԾ-Հաշվապահ ծրագրի վարժ իմացություն,
- Հարկային և հարակից օրենսդրության իմացություն,
- MC Office և Microsoft Excel-ի իմացություն,
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն և կազմակերպչական հմտություններ,
- Թիմային միջավայրում աշխատելու կարողություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00
Աշխատանքի վայրը՝ Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ։
Մենք Կոմպլեքս Սփլայն ենք, HoReCa ոլորտի սպառվող ապրանքների և նյութերի ամենամեծ և փորձառու մատակարարը։ Մենք ունենք ավելի քան 5000 ք.մ. պահեստային տարածքներ և առաքման սեփական ծառայություն, որոնք աշխատում են ժամանակակից ու առաջադեմ ծրագրային ապահովումով.
Մատակարարների աշխարհագրությունը ներառում է Չինաստան, Ռուսաստան, Բելառուս, Արաբական Միացյալ Էմիրություններ և Իրան, իսկ մեր մասնաճյուղերը հաջողությամբ գործում են նաև Ռուսաստանում, Ղազախստանում և Վրաստանում։
Ամենակարևորը, մենք ունենք կայացած ու ընկերասեր թիմ, որի անդամները միշտ պատրաստ սատարել և աջակցել մեր նորեկներին։
Բարի գալուստ։