Գլխավոր հաշվապահ
ՆՈՅ ԻՆՎԵՍՏ ՀՈԼԴԻՆԳ
Նկարագրություն
Շինարարական ընկերությունը աշխատանքի է հրավիրում շինարարության ոլորտում աշխատանքային փորձով գլխավոր հաշվապահի։
Պարտականություններ
- Ընկերության հաշվապահական հաշվառման վարում,
- Սահմանված կարգով և ժամկետներում համապատասխան հաշվետվությունների պատրաստում, ստուգում և ներկայացում,
- Հաշվապահական գործարքների փաստաթղթավորում,
- Պահեստի շարժի ձևակերպում,
- Ներմուծված ապրանքների ձևակերպում,
- Դեբիտորական եւ կրեդիտորական պարտքերի հաշվառում
- Աշխատավարձի հաշվարկ,
- Պաշտոնին առնչվող այլ գործառույթների կատարում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն հաշվապահական հաշվառում որակավորմամբ,
- 3-5 տարվա հաշվապահի աշխատանքային փորձ շինարարական ընկերությունում,
- ՀԾ, 1C 7 ծրագրերի շատ լավ իմացություն,
- Համակարգչային գրագիտություն (MS Word, MS Excel)
- ՀՀ հարկային օրենսդգրքի, ՀՀ աշխատանքային օրենսգրքի և նորմատիվային ակտերի լավ իմացություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի - ուրբաթ՝ 9։00-18։00, շաբաթ՝ 09։00-15։00։
Հոլդինգում ներառված են ամենատարբեր ոլորտների գործունեություն, մասնավորապես, կապիտալ և էներգետիկ շինարարություն, ճանապարհաշինարարություն, կառուցապատում, վերանորոգում, բիզնես կենտրոնի ստեղծում, կառավարում՝ բիզնես գործունեության լավագույն պայմանների ապահովմամբ։ Հոլդինգն իր մեջ ներառում է արտադրական և տեխնիկական խոշոր բազա, որտեղ առկա է շինարարական տեխնիկա՝ մասնագիտացված էներգետիկ շինարարության համար։ Հոլդինգն իր գործունեության ընթացքում իրագործել է մայրուղային գազատարների վերանորոգում, գազաֆիկացում, ոռոգման և ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքներ։ Իրականացրել է աշխատանքներ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում։ Երևան քաղակի Գ–1 թաղամասում կառուցապատել է «Նոյան Տուն Բնակելի Թաղամասը», որը կառուցապատման ստանդարտների և ժամանակակից լուծումների համադրությամբ՝ իր ուրույն ոճն ունի։