
Գլխավոր հաշվապահ
Էկո Սոլար
Նկարագրություն
"Էկո Սոլար" ընկերությունը փնտրում է փորձառու և պատասխանատու Գլխավոր հաշվապահի, ով կղեկավարի հաշվապահական գործընթացները, կապահովի ֆինանսական հաշվետվությունների ճշգրտությունը և կաջակցի ընկերության կայուն զարգացմանը։
Պարտականություններ
- Բանկային շարժի վերահսկում,
- Բանկային փոխանցումների իրականացում,
- Կազմակերպության գործունեությանն առնչվող պայմանագրերի պատրաստում,
- Աշխատավարձերի և պարգևավճարների հաշվարկ,
- Ամբողջական հաշվապահական հաշվառման վարում/վերահսկում ՀԾ Հաշվապահ ծրագրով,
- Ամբողջական կառավարչական հաշվառման վարում/վերահսկում 1C ծրագրով,
- Ինքնարժեքի հաշվարկ, վերլուծություն։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության և հաշվապահության ոլորտում,
- ՀԾ Հաշվապահ և 1C ծրագրի տիրապետում,
- Առնվազն 4-6 տարվա աշխատանքային փորձ,
- Microsoft Office Word, Excel ծրագրերի իմացություն,
- Հարկային և մաքսային օրենսդրության գերազանց իմացություն,
- Անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա՝ 09:00-18:00։
EcoSolar-ը առաջատար ընկերություն է, որը հոգ է տանում շրջակա միջավայրի պաշտպանության և վերականգնվող էներգիայի օգտագործման մասին։ Մենք հավատում ենք, որ մեր գործողությունները կարող են ստեղծել ավելի կանաչ, առողջ և կայուն ապագա։ Եվ մեր թիմը իդեալական է դրան հասնելու համար։
Արտադրելով ու զարգացնելով նորարարական արևային լուծումներ, մենք աջակցում ենք այն մարդկանց, ովքեր ուզում են իրենց էներգիայի կարիքները հոգալ մաքուր ձևով։ Մեր ընկերությունը հիմնված է նորարարության, թիմային աշխատանքի ու միասնական հաջողությունների վրա։
Մենք սիրով ընդունում ենք նոր գաղափարներ, քրտնաջան աշխատում ենք ու ստեղծում առավոտյան արևի նման պայծառ և կայուն լուծումներ։ EcoSolar-ը ոչ միայն ընկերություն է, այլ նաև ընտանիք, որը մշտապես ձգտում է առաջ ընթանալ, աճել և սատարել իր աշխատակիցներին և համայնքին։