Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գլխավոր հաշվապահ

«ԷՖԷՄՍԻՋԻ» ՍՊԸ

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 14.06.2025
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու

Նկարագրություն

ԷՖԷՄՍԻՋԻ ընկերությունն աշխատանքի է հրավիրում պատասխանատու, պարտաճանաչ անձանց գլխավոր հաշվապահի թափուր հաստիքը համալրելու նպատակով:

ԷՖԷՄՍԻՋԻ ընկերությունը զբաղվում է արագ սպառվող ապրանքների մանրամեծածախ վաճառքով, ներկրմամբ և արտահանմամբ։ Մենք ներկայացնում ենք լավագույն ապրանքները իրենց ոլորտի լավագույն արտադրողներից՝ բարձրորակ սուրճի պարկուճներ,սուճի մեքենաներ, ատամների և բերանի խոռոչի պրեմիում խնամքի ապրանքներ և շատ ավելին։

Պարտականություններ

  • Իրականացնել կազմակերպության հարկային և ֆինանսական հաշվառումը,
  • Պատրաստել և ներկայացնել հաշվետվություններ,
  • Ապահովել հաշվապահական հաշվառման վարումը, հաշվետվությունների ժամանակին կազմումն ու համապատասխան մարմիններին ներկայացումը,
  • Հետևել հաշվապահական և ֆինանսահարկային օրենսդրության փոփոխություններին, ապահովել հաշվապահության վարումը գործող օրենսդրության պահանջներին համապատասխան, իրազեկել աշխատակիցներին,
  • Ապահովել ընկերության հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների հաշվառումը, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլումը հաշվապահական հաշվառման հաշիվներում,
  • Գործատուի հանձնարարությամբ իր մասնագիտությանը, որակավորմանը և պաշտոնին համապատասխանող այլ գործառույթներ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում,
  • Աշխատանքային փորձ որպես Գլխավոր հաշվապահ,
  • Ֆինանսական հաշվետվությունների, բյուջետավորման և կանխատեսման հմտություններ,
  • ՀԾ, Հարկային ծրագրերի իմացություն,
  • Հարկային օրենսդրության և հաշվապահական ստանդարտների իմացություն,
  • Հաղորդակցման և միջանձնային հմտություններ,
  • Թիմում և ինքնուրույն աշխատելու կարողություն,
  • Կազմակերպչական լավ հմտություններ,
  • ACCA հաշվապահական որակավորման համապատասխան աստիճանի առկայությունը ցանկալի է,
  • Վերլուծական մտածելակերպ և հետևողականություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթից ուրբաթ՝ 9։00-18։00,

Աշխատանքի վայր՝ Տպագրիչների 8 2/1։

WEB Կայք։ www.fmcg.am, www.coffees.am

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1-15

ԷՖԷՄՍԻՋԻ ընկերությունը զբաղվում է արագ սպառվող ապրանքների մանրամեծածախ վաճառքով, ներկրմամբ և արտահանմամբ։ Մենք ներկայացնում ենք լավագույն ապրանքները իրենց ոլորտի լավագույն արտադրողներից՝ բարձրորակ սուրճի պարկուճներ,սուրճի մեքենաներ, ատամների և բերանի խոռոչի պրեմիում խնամք և տղամարդկանց խնամքի ամենավաճառվող ապրանքներ:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում