
Գլխավոր հաշվապահ
SAS GROUP
Նկարագրություն
ՍԱՍ Գրուպը փնտրում է գլխավոր հաշվապահի:
Պարտականություններ
- Առօրյա հաշվապահության և հաշվապահական հաշվառման վարում և կառավարում,
- Հաշվապահական հաշվեկշռի կազմում և այլն,
- Դրամական միջոցների հոսքի կառավարում,
- Աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների հաշվարկում և հաշվառում,
- Ամսական հաշվետվությունների տրամադրում ֆինանսական արդյունքների և այլ վիճակագրական տվյալների վերաբերյալ` համաձայն ՀՀ օրենսդրության և ընկերության սահմանած ժամանակացույցի,
- Տեղական օրենսդրությամբ պայմանավորված` ցանկացած հարկային կամ նմանատիպ այլ հարցերի գծով առաջնորդում և խորհրդատվության իրականացում,
- Տարեկան հաշվետվությունների պատրաստում և տրամադրում,
- Տարեկան աուդիտ,
- ԱԱՀ-ի, շահութահարկի, գույքահարկի, եկամտային հարկի, և հարկերի հետ կապված այլ հարցեր։
Պահանջներ
- Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ գլխավոր հաշվապահի պաշտոնում,
- Բարձրագույն կրթություն (Ֆինանսներ, Հաշվապահություն, Գործարար Կառավարում),
- Տեղական հարկային և հաշվապահական օրենսդրության գերազանց իմացություն և ֆինանսական բարդ համակարգերի հետ աշխատելու փորձ,
- Microsoft Office ծրագրի հետ աշխատելու ունակություն,
- Առաջադրանքների իրականացման ընթացքում ճշգրտություն պահպանելու ունակություն,
- Դինամիկ միջավայրում աշխատելու պատրաստակամություն և դրական վերաբերմունք։
Հավելյալ նշումներ
Բարձր մրցակցային աշխատավարձ։
Որակավորված և լավ պատրաստված աշխատակիցներն արտացոլում են մեր ընկերության բարձր չափանիշներն ու արժեքները: Ուստի, պատահական չէ, որ ՍԱՍ Գրուպը վարում է համակարգված կադրային քաղաքականություն` գնահատելով մեր բազմաքանակ թիմի հմտությունները, ուժը և հեռանկարները:
ՍԱՍ Գրուպը Ֆրանկֆուրտում այս տարի կայացած Business Initiative Directions (B.I.D.) կազմակերպության կողմից անցկացված «Որակի միջազգային մրցանակաբաշխության» ընթացքում ոսկե անվանակարգում արժանացել է «Լավագույն գործատու» մրցանակին:
Մենք ապահովում ենք հարմարավետ պայմաններ աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար և հաճախակի նախաձեռնում հետաքրքիր ժամանց հանգստյան օրերին: ՍԱՍ Գրուպը խրախուսում է թիմային աշխատանքն, ինչն իր հերթին մարդկանց հնարավորություն է տալիս ներգրավված լինել իրենց աշխատանքի վերաբերյալ կայացվող որոշումների գործընթացին և նպաստում է մեր ընդհանուր բիզնեսի զարգացմանը:
Մեր թիմի անդամ դառնալու դեպքում Ձեր առջև մասնագիտական գերազանց զարգացման հնարավորություններ կբացվեն: